Արտաքին աշխարհ
Բեզոսը միլիարդներ է ներդրել ծերացման դեմ դեղամիջոց ստեղծելու ուղղությամբ
Amazon կորպորացիայի հիմնադիր Ջեֆ Բեզոսը ներդրել է 3 միլիարդ դոլար ծերացման դեմ պայքարում Alto Labs անունը կրող ստարտափի մեջ: Այդ մասին հաղորդում է The Sunday Times-ը:
Պարբերականում նշվում է, որ ստարտափն արդեն իր շարքերում ներգրավել է 59-ամյա Հել Բերոնին գործադիր տնօրենի պաշտոնում: Ավելի վաղ նա գլխավոր գիտաշխատողներ էր բրիտանական GlaxoSmithKline դեղագործական ընկերությունում:
Հաղորդվում է, որ նախագծում նաեւ մասնակցում են նոբելյան մրցանակի դափնեկիրներ Սինյա Յամանական (ֆիզիոլոգիայի եւ բժշկության ոլորտում) եւ Ջենիֆեր Դուդնան (քիմիայի ոլորտում):
Նշվում է, որ արդյունքի ճանապարհին գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել բջիջների վերածրագրավորման գործընթացը՝ դրանց վերադարձը դեպի ցողունային վիճակը:
Պարբերականն ընդգծում է, որ նախագծի հաջողությունը դեռեւս վաղ է երաշխավորել, սակայն ենթադրվում է, որ հետազոտողները կարող են նոր բացահայտումներ անել ծերացման դեմ պայքարի ոլորտում:
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: