Արտաքին աշխարհ
ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրել է չհրապարակել իրենց պատասխանը
ԱՄՆ իշխանությունները ռուս գործընկերներին խնդրել են չհրապարակել Ռուսաստանի` անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկների գրավոր պատասխանը, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է GazetaRu-ն։
Միաժամանակ Պետդեպարտամենտի աշխատակիցը չի բացառել, որ Մոսկվան կարող է հրապարակել փաստաթուղթը։
Նա նշել է, որ ամեն դեպքում ռուսական նախաձեռնությանը դիվանագիտական պատասխան տալն իմաստ ունի, թեև այն չի համապատասխանի Ռուսաստանի պահանջներին։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` Ժնևում Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո ասել էր, որ հաջորդ շաբաթ ամերիկյան կողմը գրավոր պատասխան կուղարկի անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին։
Լավրովը նշել էր, որ ճիշտ կլինի հրապարակել ԱՄՆ-ի պատասխանը։
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: