Արտաքին աշխարհ
ԱՄՆ-ից Ուկրաինային ռազմական օգնության առաջին խմբաքանակը հասել է Կիև
Ուկրաինային ԱՄՆ-ի լրացուցիչ ռազմական օգնության առաջին խմբաքանակը ժամանել է Կիեւ։ Այս մասին շաբաթ օրը Twitter-ում հայտնել է Ուկրաինայում ամերիկյան դեսպանատունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այս գիշեր Կիեւ է ժամանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Ուկրաինային ուղղված օգնության փաթեթի մի քանի խմբաքանակներից առաջինը։ Այս բեռը ներառում է մոտ 90 տոննա մահաբեր զենք, այդ թվում՝ ռազմամթերք՝ առաջնագծում Ուկրաինայի պաշտպանների համար։
Այս օգնությունը ցույց է տալիս Միացյալ Նահանգների ամուր հանձնառությունը՝ ուժեղացնելու Ուկրաինայի պաշտպանունակությունը Ռուսաստանի կողմից աճող ագրեսիայի ֆոնին»,- ասվում է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել էր, որ ԱՄՆ-ն մոտ ապագայում լրացուցիչ ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային՝ չմանրամասնելով մատակարարումների ծավալը։
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: