«Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր խորհրդարանում՝ ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավորների մեղադրանքների, իր ելույթի ժամանակ ասել է. «Դուք ընդամենը ստիպված եք հնամաշ դարձած էդ մարտի 1-ը՝ արդեն մաշված, անհրապույր, անընդհատ շրջանառել»:
«ՉԻ». Վաու: Տեսած կա՞ք, որ ծանրագույն հանցագործությունը, արյուն թափելը, մարդ սպանելը համարվի հնամաշ թեմա: Դե, տեսեք: Նախկին հեղափոխական քպ-ականը թռել է Քոչարյանի գիրկը, հետևաբար, մարտի 1-ն իր համար արդեն անհրապույր թեմա է: Որ ՔՊ-ում մնար, մինչև հիմա ամենաբարձրն ինքն էր գոռալու մարտի 1-ի մասին:
Էս էն մարդիկ են, որոնք արդեն 30 տարի է, շրջանառության մեջ են պահում մթի ու ցրտի տարիներ, լափած մազութ, հող հանձնել, Վանոյի չարագործություններ և նմանատիպ այլ թեմաները: Դրանք իրենց համար արդիական են, հրատապ, երբեք չմաշվող, միշտ շեփորահարվող, իսկ ահա մարտի 1-ը…. ա, դե հիմա 14 տարի է անցել, ամոթ է դրանից խոսելը:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում