Դուք գիտեք, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ֆորմատ է ձևավորվել ու արդեն տեղի է ունեցել ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Եթե այս դինամիկան պահպանվի, շատ մեծ է հավանականությունը, որ ՀՀ-ն Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը կընդունի։ Իհարկե, ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից։ Ամեն դեպքում առաջին հանդիպումից հետո շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանը կընդունի այդ հրավերը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։