Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրել է․
Փաշինյանը չի կարողանում յոլա գնալ` առանց կեղծիքի…
Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսի ամենավտանգավոր դրվագը Ալիևի հայատացությունը “էմոցիոնալ” դրսևորում համարելն է, առավել ևս` Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի` առաջին պատերազմում հաղթած իշխանության հռետորաբանության նույնականացման փորձն է։
Սա ակնհայտ կեղծիք է։
Լևոն Տեր- Պետրոսյանի հրապարակային խոսքում երբեք չի եղել ատելության խոսք կամ դրա գեներացիա, ավելին` Առաջին նախագահը նույնանում է արժանապատիվ խաղաղության օրակարգի հետ, ինչի հետևանքով թիրախավորվել է պատմության պրոգրեսի լուսանցքում մնաց “ոչմիզիականների” կողմից։
Հանուն արդարության, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հրապարակային խոսքում նույնպես բացակայել է ադրբեջատացությունը, եթե հաշվի չառնենք ՄԱԿ-ի ամբիոնից երկրորդ նախագահի հնչեցրած “գենետիկ անհամատեղելիության” թեզն, որն, ի դեպ, ամենից շատը քննադատվեց Հայաստանի այն օրերի ընդդիմության կողմից։
Փաշինյանը չի կարողանում յոլա գնալ` առանց կեղծիքի…