Արման Գրիգորյանը ֆեյսբուքում գրել է․
Նոր լսեցի, որ Հայաստան դաշինքն ուզում է Ռոբերտ Քոչարյանին առաջադրել նախագահի պաշտոնում։ Ենթադրում եմ ՔՊ-ն դիմադրելու է։ Շատ իզուր։ Ես կարծում եմ հրաշալի գաղափար է։ Ավելին, Սերժ Սարգսյանին էլ պետք է նշանակել ԱԳ նախարարի պաշտոնում ու ընդհանրապես ԱԺ-ում ներկայացված ուժերը պետք է ազգային համաձայնության կառավարություն ձևավորեն։ Բայց ես դա ուզում եմ ոչ թե որովհետև էս շիկացած մթնոլորտից անհանգիստ եմ կամ ուզում եմ դադարեն ԱԺ-ն կրկեսի վերածել։ Ես դա ուզում եմ, որովհետև էդ երեք ուժերի համատեղ դե ֆակտո պատասխանատվությունը Հայաստանին ու Արցախին պատճառած աղետի համար դե յուրե կդառնա մեր ժողովրդի աչքում։ Դրանք միասին պիտի ստորագրեն խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի հետ։ Դա կլինի ամենաարդար բանը, որ էս հողի վրա տեղի է ունեցել վերջին 24 տարում։