Քաղաքականություն

Թուրքիան թռիչքներ կիրականացնի նաև ՀՀ մարզեր

Պաշտոնական Անկարան մտադիր է վերականգնել ավիահաղորդակցությունը ոչ միայն Երևանի, այլ նաև Հայաստանի տարբեր մարզերի հետ։ Այս մասին գրում է թուրքական «Hüriyyet» պարբերականը։

Հղում անելով օրերես Թուրքիայի նախագահական նստավայրում տեղի ունեցած քննարկումներից մեկին, ինչի ժամանակ նախագահի մոտ ներքին քաղաքականության հարցեր են քննարկվել, պարբերականը հավելում է, որ ինքնաթիռները Հայաստանի օդային սահամանը կհատեն արդեն փետրվար ամսին՝ շաբաթական երեքանգամյա գրաֆիկով։

Հայաստանի տեղական ինքնակառավարման ու ենթակառուցվածքների նախարարությունից ռուսական РИА Новости գործակալությանը փոխանցել են, որ, օրինակ, թուրքական Pegasus ավիաընկերությանը նույն երթուղիով շաբաթական երկու անգամ դեպի Երևան թռիչք իրականացնելու թույլտվություն է տրվել։

«Առաջին քայլը Հայաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնումն է, ապա թռիչքներ կիրականացվեն նաև Թուրքիայի այլ քաղաքներ։ Վանը, օրինակ, հայերի համար կարող է զբոսաշրջային կենտրոն դառնալ»,- գրում է «Hüriyyet»-ը։

Ամենաընթերցվածները

Exit mobile version