Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսի մոնտաժված հատվածները 4rd.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 24-ի ասուլիսի որոշ հատվածներ ինչ-ինչ պատճառներով չեն հեռարձակվել, բայց մոնտաժված հատվածները հայտնվել են խմբագրության տրամադրության տակ։ Սիրով ներկայացնում ենք դրանք՝ առանց խմբագրական որևէ միջամտության։ Եվ այսպես։

– Պրն վարչապետ, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին խոսելիս Դուք շեշտում եք տարածքային ամբողջականության սկզբունքը, բայց ոչ մի բառ չեք ասում ինքնորոշման իրավունքի մասին․․․

– Ը․․․ Ա․․․ Է․․․ Հըմ․․․ Բանը․․․ Ի՞նչ էի ուզում ասել։ Էն որ․․․ Կներեք, էլի, կարող ա համեմատությունը տեղին չի, ես ներողություն եմ խնդրում․․․ Դե հիմա մարդ կա՝ ասում ա էկեք բարդիները կտրենք, դրա փոխարեն բադրիջան արտահանենք․․․ Բայց մեր երեխաներն էլ են, չէ՞, դա տեսնում․․․ Ի՞նչ էի ասում։ Հա, ինստիտուցիոնալ։ Դուք ո՞նց եք պատկերացնում, որ Սյունիքի լեռներով դեպի Իրան երկաթգիծ կառուցենք։ Էն կինոն հիշում ե՞ք, որ Ֆրունզիկը ասում ա «տի վերբլյուդ վի՞ձել»։ Համ ասում են՝ երկաթգիծը պիտի հայկական տարածքով անցնի, համ ասում են՝ Նախիջևանը հայկական տարածք ա, դե էն ա հայկական տարածքով ա անցնելու․․․ Համ էլ՝ Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը դեռ 1992 թվականին ա ճանաչել։ Ճիշտ ա, դրանից հետո մտել են, որ ավելի մոտիկից ճանաչեն․․․

– Հաջորդ հարցը պարտադիր պատվաստման և քաղաքացիներից QR կոդ պահանջելու մասին է։

– Հա, մենք էն օրը ընտանիքով Դիլիջանում մտանք սուրճ խմելու, մեզանից QR կոդ ուզեցին։ Երեք անգամ։ Հետո էլ ՀԴՄ կտրոն բերեցին։ Չորս անգամ։ Երկու անգամ էլ՝ դուրս գալուց։ Ես էլ կատակ արեցի՝ ասեցի կարող ա՞ էս որ վեց հատ ՀԴՄ բերեցիք, վեց անգամ էլ պիտի վճարենք։ Սրճարանում պատահաբար լիքը մարդ սուրճ էր խմում, բոլորը ծիծաղեցին։ Բացի մի հոգուց։ Ես հանձնարարեցի պարզել՝ ո՞վ ա, քիչ հետո զեկուցեցին, որ ութ տարի առաջ Ալավերդու տնտեսական խանութից շերեփ ա գողացել։ Հիմա որ էդ մարդուն կալանավորեն՝ աղմուկ են բարձրացնելու, թե քաղաքական հետապնդում ա՞։

– Հաջորդ հարցը վերաբերում է տնտեսական զարգացման հեռանկարներին․․․

– Հա, էդ լավ հիշեցրեցիք։ Բանը․․․

Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version