ՔՊ-ն արդեն որոշել է նախագահի թեկնածուին. ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա, գրում է ArmLur.am-ը։
Ըստ աղբյուրի՝ հենց այս որոշման պատճառով այժմ կադրային տեղաշարժեր են լինում: Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից: Արայիկ Հարությունյանի՝ աշխատանքից ազատվելու պարագայում էլ նա զբաղեցնելու է աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
Մեկնաբանության համար ArmLur.am-ը փորձել է կապ հաստատել Արայիկ Հարությունյանի և Նաիրի Սարգսյանի հետ, սակայն նրանք չեն պատասխանել հեռախոսազանգերին: