Քաղաքականություն

Հրաչյա Հակոբյանը՝ Արայիկ Հարությունյանին նախագահի թեկնածու առաջադրելու մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեռ չի քննարկել նախագահի թեկնածու առաջադրելու հարցը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող տեղեկություններին, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է նախագահի պաշտոնում առաջադրել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, Հակոբյանն ասաց.

«Նման տեղեկություն ես չունեմ, ոչ էլ քննարկվել է նման հարց խմբակցությունում, ընդհանրապես որևէ մեկի թեկնածությունը չի քննարկվել»,-ասաց նա:

Ամենաընթերցվածները

Exit mobile version