Տնտեսություն

Նոր փոփոխություն՝ բենզալցակայաններում. «Ժողովուրդ»

Առաջիկայում հեղուկ վառելիքի շուկայի նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվի: Նոր փոփոխություն՝ բենզալցակայաններում:

«Ժողովուրդ» օրաթերը տեղեկացավ, որ Հայաստանում  հեղուկ վառելիքի վաճառքը իրականացվելու է ստուգաչափված տարաներով, այսինքն՝ հեղուկ վառելիքի մանրածախ առեւտրի կետերում վաճառողը ոչ միայն պետք է ունենա ստուգաչափված տարա, այլեւ սպառողի պահանջով այն վաճառելու է այդ տարայի միջոցով: Հնարավոր է այս կարգը գործի այս տարվա հունիսի 1-ից: Ասել է թե՝ լցակայաններում տնտեսավարողը պարտավոր է ցուցադրել տեղեկատվություն հեղուկ վառելիքի տեսակի վերաբերյալ: Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ այս ամենի արդյունքում կնվազեն եւ կբացառվեն հեղուկ վառելիքի մանրածախ առեւտրի կետերում վաճառողի կողմից թերլցումները: Ի դեպ, անհամապատասխանության դեպքում, սպառողի դիմումի համաձայն, տեսչական մարմինը տնտեսվարող սուբյեկտի մոտ կիրականացնի ստուգում, խախտումների դեպքում պատասխանատվության միջոցներ կկիրառվեն. եթե հեղուկ վառելիք վաճառող տնտեսվարողները խախտումներ թույլ տան, ապա կարող են տուգանվել։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենաընթերցվածները

Exit mobile version