Հունվարի 28-ին լրանում է հայկական Զինված ուժերի կազմավորման 30-ամյակը։ Այս առիթով նախապես ծրագրված հոբելյանական միջոցառումը ամենայն հավանականությամբ չի կայանա։ 1lurer.am կայքի փոխանցմամբ՝ հունվարի 28-ին նախատեսված Զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է: Կայքի տեղեկություններով՝ ԳՇ պետի, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է գրանցել, և նա ինքնամեկուսացել է։ Իր հերթին «Ժողովուրդ» թերթն այսօր տեղեկացրել է, որ «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ բոլորի ուշադրությունը գրաված հարսանիքը որոշ պաշտոնյաների առողջության վրա թանկ է նստել»։ Օրաթերթի տեղեկություններով՝ հենց փարավոնյան հարսանիքի ժամանակ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսով վարակվել։ Covid-ով վարակվել է նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն ու նրա հետ մեկտեղ էլի որոշ պատգամավորներ։
Այս երկու լուրերի կապը ոչ միայն կորոնավիրուսն է, այլ նաև Սուրեն Պապիկյանը։ Պաշտպանության նախարարը փաստորեն չէր կարող հետաձգել հարսանիքը կամ բավարարվել այլ ֆորմատով՝ պայմանավորված համաճարակով, բայց Զինված ուժերի հոբելյանական միջոցառումը հանգիստ չեղարկում է՝ նույն հանգամանքով պայմանավորված։
Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։