Հասարակություն

Ապարանում տան լոգարանում հայտնաբերվել է ամուսնու, իսկ դռան մոտ՝ կնոջ դին

Հունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի Մաշտոցի 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարները, ընթերակների ներկայությամբ բացելով տան դուռը, լոգարանում հայտնաբերել են տղամարդու, իսկ լոգարանի դռան մոտ՝ կնոջ դիերը։ 

 Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջիններս մահացել են շմոլ գազից։  Աղբյուրի տեղեկություններով՝ նրանք ամուսիններ էին։

Ամենաընթերցվածները

Exit mobile version