Ժամանց
Մարգարիտա Սիմոնյանն իրեն համեմատել է Քիմ Քարդաշյանի հետ
«RussiaToday» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նմանություն է գտել իր ու հանրանաճաչ մոդել Քիմ Քարդաշյանի միջեւ։ Լրագրողն իր տելեգրամյան ալիքում նշել է, որ ինքն ու Քարդաշյանն ազգային նույն պատկանելությունն ունեն։ Նա նաեւ ընգդծել է, որ ինքն ու Քիմ Քարդաշյանը նույն տարում են ծնվել եւ որովայնի նույն չափսն ունեն, նույն հասակն ու ոտքի չափսը։
«Բայց որքան տարբեր ճակատագրեր։ Ակնհայտորեն խնդիրը որովայնի չափերը չեն»,- իր բլոգում գրել է լրագրողը։
Ի դեպ, Մարգարիտա Սիմոնյանը ծնվել է Կրասնոդարում հայկական ընտանիքում 1980թ․-ի ապրիլի 6-ին։ Իսկ Քիմ Քարդաշյանը լույս աշխարհ է եկել 1980թ․-ի հոկտեմբերի 21-ին ԱՄՆ-ում՝ Լոս Անեջելսում, հայ հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի եւ Քրիս Ջենների ընտանիքում։
Ժամանց
Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար
Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ Որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության այսօրվա՝ օգոստոսի 11-ի նիստում։
Գործադիրը սահմանել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման բովանդակային և ֆինանսական շրջանակը, շահառուների ներգրավման և մասնակցության պայմանները:
Նշվում է, որ ծրագրի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը, միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։ Նախատեսվում է նաև ապահովել խոցելի և թիրախային խմբերի մասնակցությունը համերգին։
«Վերջին տարիներին առավել քան արդիական է դարձել Հայաստանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգային լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու հարցը, որը ոչ միայն կարող է նպաստել Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, անվտանգ ու ժամանակակից երկրի դիրքավորմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակների ընդլայնմանը, այլև կարող է ապահովել երկրի տնտեսական աճը, բիզնես միջավայրի ձևավորման նոր հնարավորություններ ստեղծել:
«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացումը կնպաստի նաև Հայաստանի մշակութային կյանքի աշխուժացմանը»,-ասված է որոշման հիմնավորման մեջ: