Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի երազը 4rd.am

Աշխատասենյակում նստած՝ ինքնամեկուսանում է։ Ֆեյսբուքում սրա-նրա անունով ստատուսներ է գրում, ժամանակ առ ժամանակ բաժակից մի քանի կում տնական վակցինա է խմում, մի խոսքով՝ հեռավար աշխատում է։ Ներս է մտնում քարտուղարուհին ու տեղեկացնում, որ նախագահի քասթինգի մասնակիցներն արդեն հավաքվել են։ «Հա, դե հերթով ներս կանչի»,- կարգադրում է ինքը ու ավելի հարմարավետ տեղավորվում բազկաթոռին։

Առաջինը ներս է մտնում Սամվել Ալեքսանյանը։ Ինքը զարմանքը թաքցնելու համար մինչև վերջ գլխին է քաշում վակցինայի բաժակը․ «Էս չհասկացա, ուզում ես նախագահ դառնա՞ս»։ «Բա ո՞նց, շեֆ ջան,- պատասխանում է նա,- գիտե՞ս ինչ նախագա կըլնեմ, մենակ մառոժնի ու համբուրգեր չեմ բաժանի, է՞, պեսոկով, ձեթով, մակարոն-վերմիշելով, ամեն ինչով կապահովեմ․․․»։ «Դո՞ւ յու սփիք ինգլիշ»,- հարցնում է ինքը։ «Դո՛ւյու, դո՛ւյու, շեֆ ջան»,- ոգևորվում է նա։ «Բայց նախագահի հիմնական գործը իմ ուղարկած թղթերը ստորագրելն ա, գրել գիտե՞ս»,- հարցնում է ինքը։ «Վոբշըմ՝ ատմազկի ձևը գտար, էլի»,- նեղսրտում է նա ու գլխիկոր քայլում դեպի դուռը, ապա շրջվում․ «Գռզոն էլ ա սպասում, ասեմ գնա՞։ Բայց ոնց որ ձեռը չամադան կար»։ 

Քիչ անց ներս է մտնում Խաչատուր Սուքիասյանը, ձեռքի ճամպրուկը դնում սեղանի ոտքերի մոտ, ասում «շեֆ ջան, էս նախագահի պաշտոնի հետ կապ չունի, էս էն Ստամբուլի ռեյսերի մոմենտով ա» ու սուսուփուս դուրս գալիս։ Ապա ներս է մտնում Արամ Սարգսյանը։ «Արի, Արամ ջան, առաջ արի, մի 50 գրամ վակցինա կխմե՞ս»,- ասում է ինքը ու հրավիրում նստել։ «Եղբայրս կասեր՝ բարև ձեզ»,- ասում է Արամն ու նստում։ «Ուզում ես նախագահ դառնա՞ս»,- զարմանում է ինքը։ «Եղբայրս կասեր՝ ինչո՞ւ չէ, համ էլ՝ նախորդ նախագահն էլ էր Ա․ Սարգսյան, ես էլ, ահագին թուղթ նորից ստորագրելու կարիք չի լինի»,- պատասխանում է Արամ Սարգսյանը։ «Լավ, դու գնա, որ պետք լինի՝ վարորդիս օգնականին կասեմ կզանգի»,- ասում է ինքը ու սպասում հաջորդին։

Ներս է մտնում Էդմոն Մարուքյանը՝ Թևան Պողոսյանի ուղարկած գինու շիշը թևի տակ։ «Էդ ի՞նչ ես բերել, այ տնաշեն, արի նորմալ վակցինա խմենք»,- ասում է ինքը։ «Էդ չհասկացա, սպառնըմ ե՞ս»,- իսկույն լարվում է Էդմոնը, ապա շարունակում․ «Ինձանից լավ նախագահ ո՞րտեղից ես գտնելու։ Վարժ ստորագրըմ եմ, տարբեր փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժող եմ ու հետները համագործակցելու փորձ ունեմ․․․»։ «Էդ ե՞րբ ես էդ փորձը ձեռք բերել»,- քմծիծաղ է տալիս ինքը։ «Ո՞նց թե, ընտրությունների ժամանակ ՔՊ-ի հետ լավ չե՞մ համագործակցել»,- պատասխանում է Էդմոնը․․․

Նրանից հետո սենյակ է մտնում քարտուղարուհին․ «պրն վարչապետ…

Շարունակությունը կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version