Քաղաքականություն

Պետությունը սարքեցին գիժուտերիա 4rd.am

Չբանակի չտոնը Չհայաստանում

Այս շաբաթ լրացավ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-ամյակը: Ով որ չի հավատում, կարող է բացել վիքիպեդիան, համոզվել: Կարդացի՞ք. դե, բոլոր դեպքերում սքրինշոթ արեք: Ի՞նչ իմանաս, կարող է վաղը Ադրբեջանը կամ ՆԱՏՕ-ն պահանջի հայկական բանակի մասին հրապարակումները վիքիպեդիայից հեռացնել: Այնպես, ինչպես արցախյան ազատամարտի տարեգրությունն են ջնջել Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից:

Բայց մեր իշխանություններն իսկապես բախտիյար են: Բախտները բերեց, կորոնա ընկան, որի արդյունքում բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառումները տեղի չունեցան: Այսինքն՝ այդ միջոցառումները այսպես թե այնպես տեղի չէին ունենալու, ուղղակի բախտները բերեց, որ հիմա Հայաստանում օմիկրոնի ուրվականն է շրջում, ինչ-կա չկա, վրեն են սպիսատ անում: 

Բայց օմիկրոնը չխանգարեց, որպեսզի մեր իշխանավորները խմբակային ֆոտոսեսիաների մասնակցեին Եռաբլուրում: Հիմա Եռաբլուրը գործնականում մենակ դրա համար են հիշում: Ով ամուսնանում է, գնում, այնտեղ ֆոտոսեսիա է անում, ով բաժանվում է, նորից վազում է այնտեղ: Ում պաշտոն է պետք, կարելի է տեսնել Եռաբլուրում՝ տխուր, մտազբաղ, հայրենիքի համար սիրտը ցավող դեմքով, ով զրկվում է պաշտոնից, էլի Եռաբլուր է գնում՝ տխուր, մտազբաղ, հայրենիքի համար սիրտը ցավող դեմքով: 

Նման վայրեր գնալիս, ինչ-որ դրես-կոդեր են գործում: Ինչ հագնել, ինչ գույնի և այլն: Ժամանակն է, որ նաև ֆեյս-կոդ էլ լինի: Ոչ միայն իշխանությունը, այլ նաև ընդդիմությունը, որ Եռաբլուր է գնում, պահի տակ չմոռանա, որ զինվորների պանթեոն է եկել, այլ ոչ թե՝ Armcomedy: Մենք բազմաթիվ մարդկանց գիտենք, որոնք վախենում են Եռաբլուր գնան, խելագարվեն, դրանք գնում՝ բերանները մինչև ականջները բացած, հռհռում են: Գոնե ձևի համար մակիյաժ արեք, որ նույնիսկ հռհռալիս դեմքը տխուր մնա. տխուր ծաղրածուների նման:

Մի գիժ պետությունը գցեց ծովը… 

Ընդհանրապես, չգիտենք, ձեր մոտ ոնց, ինչ, բայց երբ Նիկոլ Փաշինյանը իր այդ ֆեյսբուքյան հերթական ասուլիսն է տալիս, այնպիսի զգացողություններով ենք լսում, ինչպես մեղադրյալը՝ դատավորի դատավճիռը: Ճիշտ ասեք, ձեր սրտի զարկերն էլ ե՞ն արագանում, երբ լսում եք: Լուրջ ենք ասում, սպասում ենք, տեսնենք, այս անգամ ինչ վճիռ է կայացնելու պետության, հանրության դեմ: Ինչ նոր տարածքներ են համարվելու ադրբեջանական, 1991-ից այս կողմ ինչ պայմանագրեր են համարվելու հակապետական, ինչ զինադադարներ են համարվելու պարտվողական, ինչ հին ու նոր արտահայտություններ կան, որոնք չի կարելի ասել՝ Ալիևին կամ Էրդողանին զայրացնելու համար: 

Ամբողջությամբ կարդացեք 4rd.am կայքում։

Ամենաընթերցվածները

Exit mobile version