Հասարակություն

«Ծիրանի» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 23-ին Կոտայքի մարզում գործող «Ծիրանի» ռեստորանային համալիրում տեղի ունեցած վիճաբանություն-կրակոցների փաստով, հայտնում է shamshyan.com-ը։

Այդ օրը՝ ժամը 23:40-ին, նշված ռեստորանային համալիրից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին և խնդրել են, որպեսզի ոստիկանները շտապ մոտենան ռեստորանային համալիր, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել և հնչել են կրակոցներ: 

Տեղում ռեստորանային համալիրի աշխատակիցները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ բակում մի խումբ անձինք վիճաբանել են անվտանգության աշխատակիցների հետ, որի ընթացքում էլ հնչել են կրակոցներ:  

Ամենաընթերցվածները

Exit mobile version