Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 23-ին, ոստիկանության Չարենացավանի բաժին դիմած, Չարենցավան քաղաքի բնակիչ, 33-ամյա Վահե Մակարյանի ահազանգի փաստով, հայտնում է shamshyan.com-ը:
Վահե Մակարյանն այդ օրը ոստիկանության Չարենցավանի բաժին հայտնել է, որ հունվարի 20-ից հունվարի 22-ն ընկած ժամանակահատվածում, իրեն անհայտ պայմաններում, իր բնակարանից գողացել են տարբեր արտարժույթի գումարներ, 1 հատ ոսկյա կախազարդով շղթա:
Կայքի տեղեկություններով Վահե Մակարյանին, որը «Հրապարակ» թերթի լրագրող է, պատճառվել է մոտ 750 հազար դրամի վնաս:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։