Հասարակություն

Սոցիալական ցանցերը` ամուսնական դավաճանության հիմնական պատճառ

Ինչպես գրում է The Sun պարբերականը, սոցիալական կայքերը դարձել են աշխարհում ապահարզանների թվի մեծացման պատճառ: Պարբերականը նշում է, որ ընտանեկան անկայունության համար վերջին շրջանում մեծ պատասխանատվություն են կրում սոցիալական ցանցերը` Facebook-ը, Twitter-ը և MySpace-ը:

Փաստաբաններն ապացուցել են, որ ամուսնական դավաճանության 80%-ը տեղի է ունենում սոցիալական ցանցերի պատճառով, քանի որ վերջիններս օգնում են արագ և էֆեկտիվ գտնել նոր ընկերների: Փաստաբաններից մեկն էլ նշել է, որ վերջին 9 ամիսների ընթացքում ամուսնական դավաճանության բոլոր գործերի ժամանակ կողմերն իրենց իրավացիությունն ապացուցելու համար միշտ դիմել են Facebook-ի օգնությանը` նկարներ, կարգավիճակներ և այլն:

Ամենաընթերցվածները

Exit mobile version