Կալիֆոռնիայի համալսարանի աշխատակիցները պնդում են, որ հարյուր տոկոսանոց բանջարեղենային հյութերը առողջ ապրելակերպի անբաժանելի մասն են կազմում: Հյութերը օգնում են կերակրացանկը հարստացնել վիտամիններով, միկրոմասնիկներով և վերահսկողության տակ պահել քաշը:
Իրականացված փորձը ցույց է տվել, որ հասուն մարդիկ, որոնք մի որոշ ժամանակ օրական խմում են մի բաժակ բանջարեղենի հյութ, այնուհետև միշտ նախապատվությունը տալիս են բանջարեղենին:
Այսպես, օրգանիզմը ստանում է ամբողջ անհրաժեշտ նյութերը, սակայն իր ցածր կալորիականության շնորհիվ քաշը չի ավելանում:
Կամավորների խմբի մասնակցությամբ հետազոտությունը նաև ցույց է տվել, որ 12 շաբաթվա ընթացքում գիրության հիվանդությամբ և նյութափոխանակության խանգարումներով տառապող մարդկանց մոտ տեղի է ունեցել քաշի նվազում:
Նրանց այդ ամենում օգնել է օրական երկու բաժին բանջարեղենային հյութ խմելը: Դրա հետ մեկտեղ մասնակիցների մոտ գրանցվել է վիտամին C-ի և կալցիումի մակարդակի բարձրացում:
Մրգային հյութերը, ի տարբերություն բանջարեղենայինների, բազում անգամ դարձել են գիտական հետազոտությունների վեճի առարկա:
Կարծիք կա, որ այդ հյութերը կարող են ավելացնել արյան մեջ շաքարի քանակը: Բացի այդ, շատ մարդիկ հակված են գնելու արդեն պատրաստի հյութեր, այլ ոչ թե ինքնուրույն այն պատրաստել: Պատրաստի հյութերի մեջ հաճախ լցնում են շաքար, որի հետևանքով այդ հյութի օգտակարությունը կորչում է: