Արտաքին աշխարհ
Հայտնի գերմանացի մոդելը` նորաձևության մեջ մանկապղծության մասին
39-ամյա գերմանուհի Նադյա Աուերմանը նախկինում ամենահաջողակ թոփ-մոդելներից է եղել: Մի ողջ տասնամյակ շիկահերու գեղեցկուհու դեմքը հայտնի ամսագրերի առաջին էջերում էր: Նա աշխատել է Լագերֆելդի, Վերսաչիի, Վալենտինոյի ցուցադրությունների ժամանակ: Բացի այդ, Նադյա Աուերմանը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենաերկար ոտքեր ունեցող:
Հարկ է նշել, որ շոու բիզնեսում իր կարիերան նա սկսել է 19 տարեկան հասակում: Վերջին ժամանակներս նախկին մանեկենուհին զբաղվում է ընտանիքով (նա ունի 3 երեխա), համարյա մամլո ասուլիս չի տալիս, սակայն հիմա որոշել է բացառություն անել Bild ամսագրի համար:
Նադյա Աուերմանը հայտարարել է, որ վրդովված է նրանով, ինչ է տեղի ունենում հիմա Փարիզի և Նյու Յորքի նորաձևության հայտնի ցուցադրությունների ժամանակ: Նա կարծում է, որ մինչև 17 տարեկան աղջիկները չպետք է մասնակցեն ցուցադրություններին: Նրա խոսքերով, չպետք է միաժամանակ և՛ խոսել պեդոֆիլիայի մասին, և՛ գովազդել անչափահաս մոդելներին ու նրանց դարձնել սեքս-սիմվոլներ:
Աուերմանը կարծում է, որ նորաձևության աշխարհը պետք է դադարեցնի պեդոֆիլիան գեղեցկության իդեալ դարձնելու քարոզչությունը: Բացի այդ, նա կարծում է, որ պետք է օրենք ընդունվի, որի համաձայն, հիվանդագին նիհար մանեկենուհիներին չթույլատրվի մասնակցել նորաձևության ցուցադրություններին: Նադյա Աուերմանը նաև վստահ է, որ ժամանակակից կանայք պետք է իրենց ավելի վստահ զգան և արդեն 18 տարեկանում չվազեն՝ մեծացնելու իրենց կրծքի չափերը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: