Սպորտ

Զբաղվե՛ք ֆիտնեսով, ազատվե՛ք դեպրեսիայից

Ինչպես հայտնում է Аргументы Недели կայքը, Դյուկի համալսարանի ամերիկացի հետազոտողները գիտականորեն հաստատել են, որ ձմռանը ֆիտնեսով զբաղվելն ավելի արդյունավետ է ազդում դեպրեսիայի վրա, քան` հակադեպրեսանտները:

Ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար օգտակար է վազքը, հեծանվասարքի վրա պարապելը և կցագնդերով զբաղվելը:

Գիտնականների կարծիքով, ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ օրգանիզմում արտադրվում է երջանկության հորմոն` սերոտոնին: Ֆիտնեսը դրական է ազդում տրամադրության վրա, մարդուն ազատում է քնի հետ կապված խնդիրներից և հանում գրգռվածությունը:

Ամենաընթերցվածները

Exit mobile version