Ժամանց

Սպիավոր Դեմքով մարդը ավելի մեծ թիկնազոր ուներ, քան ԱՄՆ նախագահը

Կյանքը ցույց է տալիս, որ բարոյականության ամենանհաշտ թշնամին միշտ էլ չքավորությունն է եղել: Սպիավոր Դեմքով մարդը մականունով հայտնի Ալ Կապոնեն ևս, տեսնելով ուրիշների շռայլ կյանքը և այդ ճոխության կողքին սովամահ լինող հարյուրհազարավոր ընտանիքների համարում է, որ իրեն և իր ընտանիքն պահելու միակ միջոցը գողությունն է և թալանը: Ինչի արդյունքում հետագայում իր դաժանությամբ, ֆանտաստիկ հնարներով, մարդկային բարոյականության բացարձակ արհամարանքով, բացահայտ սպանություններով ցնցեց ամբողջ աշխարհը:

Հանցագործ աշխարհի ամենահայտնի և երիտասրդ Ալ Կապոնեի իրական անունը Ալֆոնս Ֆյորելլո Կապոնեի էր: Նա ծնվել է 1899 թվականի հունվարի 17: 1909 թ-ին Կապոնեի ընտանիքը Նեպոլից տեղափոխվում է ԱՄՆ և հաստատվում Բթուքլինում: Կապոնեի ծնողները տնային տնտեսուհի մայրը և վարսահարդար հայրը երազում էին իրենց 9-ամյա որդուն ապագայում տեսնել որպես օրինապաշտ մարդ: Սակայն ընտանիքի չքավորության պատճառով արդեն 9 տարեկանից Կապոնեն աստիճանաբար կապվում է գողերի ու ավազակների հետ:

Նա ծնողների հորդորանքով մշտական աշխատանքի է տեղավորվում խաղասրահում, որն էլ հետագայում կարելի է ասել նրա համար դպրոց է դառնում: Կապոնեն կեգլիներ էր տեղադրում խաղասրահում: Ազատ ժամերին էլ այցելում էր պանդոկ, որտեղ էլ առաջին անգամ համտեսեց կնոջ հաճույքը: Փոքրիկ էլենը շատ լավիկն էր, իսկ Ալֆոնսը շատ գեղեցկատես էր: Բայց Էլենի եղբայրը փորձում էր ամեն կերպ նրան հետ պահել Ալֆոնսից: Եվ դա է պատճառը, որ Ալֆոնսի դեմքին հայտնվեց երկար մի սպի, որը մնալու էր նրա ամողջ կայանքում: Հետագայում Ալ Կապոնեն փորձում էր ամեն կերպ ազատվել այդ սպիից: Հատուկ դիմափոշի էր քսում, լուսանկարվում էր միայն աջ կիսադեմով, սակայն նրան անվերադարձ կպավ Սպիավոր Դեմքով մարդը մականունը: Այդ ժամանակ նա ծանոթանում է Ջոն Թորիոյի հետ, որով հիացած էր: Թեև, Ալը տասներեք տարի փոքր էր Ջոն Թորիոյից, բայց արժանանում է նրա վստահությանը: Թորիոն մեկնում է Չիկագո` ղեկավարելու Մեծ Ջիմի` Ջիմ Կոլոսիմոյի գործերը և դառնում նրա աջ ձեռքը:

Մեծ Ջիմը Չիկագոյում խաղատներ ու գիշերային ակումբներ ուներ, որտեղ փողն ու կանացի հաճույքները ամենաշահավետ ու կարևոր ապրանքներն էին: Գործի մեջ մտավ նաև Ալ Կապոնեն, որն այդ ժամանկ ընդամենը 19 տարեկան էր, սակայն հստակ կողմնորոշվում էր ամենաբարդ իրավիճակներում: Մեծ Ջիմի կողքին էր նաև Թորիոն, որին ավելի հաճախ կոչում էին աղվես: Եկավ մի պահ, երբ այս երկուսի ճանապարհները խաչվեցին: Նրանցից մեկը պետք է հետ քաշվեր այլապես սպանությունը անխուսափելի կդառնար: Աղվես Թորիոն դիմում է Ալ Կապոնեին, որն էլ իր հերթին վարձում է իր ծանոթին սպանելու Մեծ Ջիմին: Մեծ Ջիմը սպանվեց իր ակումբի նախասրահում վկաների ներկայությամբ, որը հետագայւոմ դառնալու էր Ալ Կապոնեի ձեռագիրը: Կանխատեսված, նախօրոք պլանավորված, վկաների ներկայությամբ, ովքեր հետագայում հիշողության կորուստ էին ձեռք բերելու:

Թորիոն և Կապոնեն սկսում են հսկայական գումարներ ձեռք բերել: Ալ Կապոնեն արդեն շատ փող ուներ: Բայց Թորիոյի խորհուրդով որոշեց ոչ միայն հարստացնել իր գրպանի, այլև գլխի պարունակությունը: Եվ սկսեց հաճախել երեկոյան դպրոց անտաշ անգլերենը հղկելու համար: Նա միաժամանակ հասարակության մեջ սկսում է երևալ շքեղ հագուկապով, հրաշալի կոստյումներով, ինչպես նաև գեղեցիկ վերնաշապիկներով և փողկապներով: Դեղինն ու կանաչը նրա հագուստի գերակշռող գույներն էին: Ավելի խստապահանջ էր ներքնաշոր ընտրելիս: Նախընտրում էր իտալական մետաքսից կարվածները: Ավելին արժանացավ մարդ, որը աչք ծակող հագուստներ է կրում տիտղոսին: Բավականին դաժան լինելով իր գործում` նա բոլորովին այլ մարդ էր դառնում ընտանիքում, բարեհամբյուր, գթառատ պատրաստ ամեն վարկյան օգնության հասնելու: Ալ Կապոնեն առաջին դեմքն է դառնում խմիչքների շահավետ, ինչպես նաև վտանգավոր բիզնեսում:

Նա մեծ փողեր էր վաստակում նաև մոլախաղերի բիզնեսում: Իսկ իր պաշտպանվածությունը պահպանելու համար համագործակցության մեջ է մտնում իշխանության և ոստիկանության հետ: Ճիշտ է` հսկայական գումարներ էր ծախսում, բայց դրանք փոխհատուցում էին նոր ծրագրերի միջոցով: Մաքսանենգության, մոլեխաղերի, ամբարոյական կանանց աժմ էլ արդեն ոգելից խմիչքների միջոցով ստեղծվեց նրա բիզնեսը, որը հսկայական գումարներ էր բերում: Բնածին խելամտություն ունենալով` նա աշխատում էր ամեն կերպ աննկատ մնալ չնայած սիրում էր կանանց ընկերակցությունը և շքեղ հագուստները: Եվ դա նրան երկար ժամանակ հաջողվում է: Հազրինհարյուքսանեկուսին նա ձերբակալվեց կեղծ խմիչքների վաճառքով զբաղվելու մեղադրանքով: Սակայն դատարանը նրան մեկ այլ մեղադրանք առաջադրեց սխալ շրջադարձ կատարելը և ազատ արձակեցին, և բոլորը համոզվեցին, որ Ալ Կապոնեն շատ հզոր մարդ է: Շուտով Թորիոյի միջոցով հաստատված խաղաղությունը խափանվեց: Ավելի քան չորս ամիս ամեն մի փողոցում, սրճարանում, վարսավիրանոցում, շուկաներում հնչում էին մահացու կրակոցներ:

Շատերը թողնում էին իրենց բնակավայրը և հեռանում քաղաքից: Սակայն հանցագործ աշխարհի մեջ առաջացած պատերազմը ավարտվեց Թորիոյի և Ալ Կապոնեի հաղթանակով: Թորիոն շուտով մեկնում է հանգստանալու և քաղաքի հսկողությունը թողնում է Ալ Կապոնեի հսկողության տակ: Քսանութին Չիկագոյի իշխանությունը հետևողական պայքար սկսեց հեղինակությունների դեմ, և Ալ Կապոնեն տեղափոխվեց քաղաքի հեռավոր արվարձաններից մեկում հաստատվելու: Շուտով նա կարողացավ իր կապերը վերականգնել իշխանությունների հետ և սկսեց նույն եռանդով իր գործունեությունը ծավալել: Նա, ընտրությունները կեղծելով, դարձավ նաև այդ արվարձանի ղեկավարը: Սակայն դա երկար չտևեց. 32-ամյա նրա եղբորը` Ֆրեքին սպանեցին, և նա սկսեց ավելի դաժան գործել: Կապոնեն հրամայում էր մահափորձ իրականացնել, ոչ միայն ավազակախմբերի, այլև լրագրողների, խմբագիրների և իր բոլոր հակառակորդների նկատմաբ:

Հասարակական ու քաղաքական այն բոլոր գործիչներին ովքեր համարձակվում էին խոսել իր հանցագործ վարքի մասին: Ալ Կապոնեն բազմաթիվ հակառակորդներ ուներ, որոնցից ամենհզորը գանգստեր, ծաղկավաճառ Լեօն Օ Բանիոն էր: Կապոնեն Բանիոյին սպանեց այն ժամանակ, երբ նա ցանկանում էր ձեռք գցել գարեջրի բիզնեսին և այդ մասին մատնեց ոստիկանությանը: Սակայն Բանիոյի մահից հոտո նրա ընկեր Ջորջ Մարոնը` Ջիմի Վյազը, դանակահարում է Ալ Կապոնեին և Թորիոյին: Կապոնեին հաջողվում է փախչել, իսկ Թորոյին կտապալեին, եթե չհասնեին նրա մարդիկ: Թորիոյին մեղադրում են մաքսանենգ ճանապարհով ոգելից խմիչք վաճառելու մեջ, ինչից հետո հայտարարեց, որ թոշակի է անցնում: Որից հետո այդ ընտանիքի ղեկավարումը հանձնվեց 26-ամյա Կապոնեին: Ալ Կապոնեն թիրախ դարձավ թե՛ լրագրողների, թե՛ ոստիկանության, թե՛ հանցագործ խմբավորումների համար: Նա սկսում էր բնակվել մի հյուրանոցային համարից մյուսում, նկուղներում, ուր նրա համար շքեղ և հարմարավետ սենյակներ էին կառուցվում: Ոչ մի տեղ մենակ չէր գնում: Եթե անգամ մեքենայով էր անցնում, նրա առջևից և հետևից թիկնապահներով լեցուն մի ամբողջ ավտոշարասյուն էր անցնում: Նա երբեք հրազեն չէր կրում, բայց նրա շուրջը համախմբված բոլոր մարդիկ հրազեններով էին: Նստում էր միայն ավտոմեքենայի հետնամասում, իսկ մեքենայի ապակիների վարագույրներով միշտ բարձրացված էին: Կապոնեն ավելի շատ անվտանգության աշխատակիցներ ուներ, քան ԱՄՆ նախագահը: Նրա համար հատուկ պատվերով պատրաստվում է կադիլակ լիմուզինը, որը նման էր տանկի. ուներ 7 տոննա կշիռ և զրահապատ էր: Ետևի պատուհանը բացվում էր, երբ թիկնապահները պետք է կրակ բացեին թշնամու ուղղությամբ:

Նրանք կռվում էին ավտոմատ հրացաններով, որը նորություն էր: Նրա դեմ մի քանի անգամ մահափորձ կատարվեց, բայց Կապոնեին միշտ հաջողովում էր անվնաս մնալ: Ամենահզոր մահափորձը կատարվեց սեպտեմբերի հինգին: Մարդասպաններով լցված տասը ավտոմեքենա էր ուղևորվել նրան սպանելու: Այդ ժամանակ Ալ Կապոնեն ճաշում էր ռեստորանում: Հինգ հազար փամփուշտ դատարկվեց, սակայն Կապոնեն կենդանի մնաց և հենց փողոցում անձամբ սպանեց մարսասպաններին: Դարանից հետո նա գարեջրի բիզնեսում որոշեց խաղաղություն կնքել գանգստերների հետ: Քսանութամյա Ալի հեղինակությունը ահռելի մեծ էր: Սակայն նա ցանկանում էր, որ իրեն ճանաչեն որպես գործարարի: Նա սկսեց նոր աշխատակիցներ վարձել և զբաղվել գործարարությամբ: Այդ տարիները նրա համար հիանալի տարիներ էին քաղաապետը նրա ընկերն էր և նրան հաջողվել էր անօրինական գործերը քողարկել: Ալ Կապոնեն այդ ժամանակահատվածում զբաղվում էր բռնցքամարտով, քանի որ սիրում էր լավ ժամանակ անցկացնել:

Հրադադարը խախտվեց այն ժամանկ, երբ Ալ Կապոեն լսեց, որ իր ընկեր Ֆրենք Իեյլը գողանում է արևելյան ափի խմիչքի բեռները և հոգեկան ծանր սթրես տանելուց հետո հրամայեց սպանել նրան: Նրա թիվ մեկ թշնամին Մորանն էր: Հրամայում է նրան սպանել, բայց մահափորձը չի ստացվում: Նրանց հարաբերությունները սրվում են: Կապոնեն վերադարձավ իր նախկին զբաղմունքին և դաժանորեն սպանում էր բոլոր նրանց, ում կասկածում էր դավաճանության մեջ: Մորանը հթսուն հազար դոլար էր խոստացել նրա գլխի դիմց: Ալ Կապոնեն հանգստանալու համար որոշեց կարճ ժամանակ անց անօրինական զենք կրելու պատճառաբանությամբ մեկ տարի անցկացնի բանտում: Բանտից դուրս գալուց հետո երկիրը գտնվում էր ճգնաժամի մեջ: Նա առաջինն էր, որ քաղցած երեք հազար մարդկանց համար բացեց ամենօրյա բարեգործական ճաշարան: Սակայն իշխանությունը արդեն աչքի տակ էր առել նրան և հինգ տարի ապացույցներ հավաքելուց հետո նրան մեղադրանք առաջադրվեց հարկերից խուսափելու համար: Ինչու հինգ տարի, որովհետև նա իր ամբողջ ունեցվածքը գրանցել էր կնոջ, մոր անունով, իսկ փաստաթղթային ստորագրություներում նրա աշխատակիցների ստորագրություներն էին: Նա փորձեց մահափորձ կատարել դատախազի նկատամբ, բայց չստացվեց, երդվյալ ատենապետներին երբ կաշառեց, իշխանությունները իմացան այդ մասին և փոխեցին երդվյալ ատենապետերին:

Աշխատավոր հարկատու ամերիկացիների համար Ալ Կապոենն իսկական թշնամի էր դարձել: Հետևաբար Ալ Կապոնեին դատապարտում են տասնմեկ տարվա ազատազրկամն, որը հարկերից խուսափելու համար ամենախիստ պատիժն էր 1929 թվականին: Նա բողոքարկեց դատավճիռը, բայց ապարդյուն: Նրան տեղափոխեցին Ատլանտայի դաշնային բանտ, 1934թ էլ տեղափոխվում են Ալատրաս, որտեղ իր օրենքները էլ չէին գործում: Մի դատապարտված փորձեց մկրատով մահափորձ կատարել նրա դեմ` մկրատը մեջքը խրելով: Միայն այդ ժամանակ ախտորոշումից պարզվում է, որ նա հիվանդ է դեգեներատիվ սիֆիլիսով, որով հասցրել էր վարկվել դեռևս ազատության մեջ իր սիրուհիներից մեկից: Հիվանդությունը մթագնում էր նրա ուղեղը, և անհրաժեշտ էր բժշկական օգնություն: Նրան տեղափոխում են Լոս Անջելեսից դուրս դաշնային ուղղիչ հիվանդանոց: Նոյեմբերին նա ազատվում է և տեղափոխվում հիշողության կորստի դեմ բուժվելու: Սակայն սիֆիլիսն արդեն ամբողջությամբ քայքայում է նրա մարմինը: Այդ վիճակում նրան հաջողվում էր իր գոյությունը երկարացնել ևս 7 տարով: Սակայն 1947 թ. հունվարի 25-ին` 48 տարեկանում, մահանում է սրտի կաթվածից: Նա իրենից հետո թողել է բազմաթիվ նվիրյալներ և հետևորդներ: Չիկագոյում և ամբողջ աշխարհում դեռ վառ են Սպիավոր Դեմքով մարդու մասին հիշողությունները: Չիկագոյում նրա պատվին ատրակցիոն բացվեց: Հարյուրավոր գրքեր և հոդվածներ լույս տեսան, որոնք շարունակում են ընթերցողների շրջանակներում մեծ հետաքրքրություն վայելել:

Ամենաընթերցվածները

Exit mobile version