Գիտնականներն ապացուցել են, որ շագանակագույն շաքարն ավելի օգտակար է, քան ճակնդեղին պատրաստված սպիտակ շաքարը: Նրա մեջ կա կալցիումի, մագնիում, ֆոսֆորի, երկաթի, ցինկի, կրածնի հանքային կոմպլեքս: Բացի այդ, եղեգնաշաքարն այդքան կալորիական չէ:
Կալիումը մաքրում է ստամոքսը և օրգանիզմից հեռացնում է օրգանական թափոնները, այն կարգավորում է արյան ճնշումը և մասնակցում սպիտակուցների և ճարպանյութերի փոխանակմանը: Առանց կալիումի սիրտ անոթային համակարգի նորմալ աշխատանքը հնարավոր չէր լինի:
Կրածինը կամ կալցիումը, ինչպես հայտնի է, ամրացնում է ոսկորներն ու ատամները: Բացի այդ, այն շատ կարևոր է արյան մակարդման համար և անհրաժեշտ է նյարդային համակարգի նորմալ գործունեության համար:
Իսկ ցինկը մասնակցում է արյունաստեղծմանը, օգնում է կարգավորել ճարպերի և սպիտակուցների նորմալ նյութափոխանակությունը: Այն անհրաժեշտ է մաշկի, մազերի աճի և վերքերի որակը բարձրացնելու համար:
Պղինձն օգնում է մարմնի աճին և զարգացմանը, մասնակցում է շատ սպիտակուցների կազմավորմանը, ինչպես նաև մասնակցում է իմունային համակարգի գործունեությանը:
Մագնիումն արագացնում է նյութափոխանակությունը, խոչընդոտում է երիկամներում քարերի առաջացմանը: Ինչպես նաև այն օգնում է օրգանիզմին համակերպվել և դիմակայել ցրտին:
Ֆոսֆորը, որն առկա է եղեգնաշաքարի մեջ, մասնակցում է նյութափոխանակությանը: