Ձևավորված կարծիք կա, որ պոլիէթիլենային տոպրակները շրջակա միջավայրը աղտոտելու տեսակետից ամենամեծ չարիքներից մեկն են: Դրանց արտադրության ժամանակ մթնոլորտ են արտանետվում մասնիկներ, որոնց բնական ճանապարհով տարրալուծման համար դարեր են պետք, իսկ այրումը մթնոլորտին տալիս է դիօքսինի նոր չափաբաժին:
Վերջին տարիներին պոլիէթիլենային տոպրակները սկսեցին փոխարինվել թղթե և քաթանե տոպրակներով, գոնե զարգացած երկրների այն սուպերմարկետներում, որոնք նախատեսված են կրթված և ունևոր գնորդների համար: Սակայն, ինչպես տեղեկանում ենք Մեծ Բրիտանիայում կատարված հետազոտություններից, պոլիէթիլենային տոպրակներից վնասն այնքան չէ, որքան ներկայացնում են:
Հետազոտությունը, որի սևագիր տարբերակը հայտնվել է The Independent թերթի տնօրինության տակ, անց է կացվել Միացյալ Թագավորության շրջապատող միջավայրի գործակալության կողմից: Ինչպես հաշվարկել են նրա հեղինակները, պոլիէթիլենային տոպրակներ (նրանց արտադրության և ուտիլիզացման ընթացքում) 200 անգամ ավելի քիչ վնաս են հասցնում, քան էկոլոգիայի մասին անհանգստացող մարդկանց մոտ մեծ ժողովրդականություն վայելող կտորից տոպրակները: Առաջին հերթին հաշվի են առնվում ջերմոցային գազերի արտանետումները, որոնք վնաս են հասցնում կլիմային:
Քաթանե տոպրակներից ոչ ավելի լավն են թղթե տոպրակները (հաշվի առնելով նրանց օգտագործման կարճ ժամկետը), քանի որ նրանց արտադրության ժամանակ մթնոլորտ է արտանետվում երեք անգամ ավելի շատ ջրածնի դիօքսիդ, քան պոլիէթիլենային տոպրակների արտադրության ժամանակ:
Այսպիսով, նրանք, ովքեր ցանկանում են հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից, ապա (եթե չեն ցանկանում վնաս պատճառել միջավայրին) պետք է կտորի տոպրակն օգտագործեն 200 անգամ, իսկ թղթինը` առնվազն 2 անգամ: Մինչդեռ, ըստ վիճակագրության, կտորից տոպրակներն օգտագործվում են 50 անգամ, իսկ թղթինները միանգամյա օգտագործումից հետո նետվում են աղբարկղը:
Հետազոտության արդյունքներն այնքան են հակասում արմատավորված պատկերացումներին, որ դրանք պաշտոնապես չեն հրապարակում, թեև այդ աշխատանքներն ավարտվել են դեռ 2007 թ.: Շրջապատող միջավայրի գործակալությունում հայտնում են, որ առայժմ մասնագետները ուսումնասիրում են ստացված արդյունքները: Թե երբ այն կավարտվի, և կտեսնեն մարդիկ այս հետազոտության արդյունքներ՝ պարզ չէ: