Ամերիկյան գիտնականները պատահաբար հայտնաբերել են ճաղատության դեմ դեղամիջոց: Այս մասին հաղորդում է NZ Herald News-ը: Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները երկար ժամանակ աշխատել են գենետիկորեն մոդիֆիկացված մկների հետ, որոնց ներարկել են CRF սթրես առաջացնող հորմոնը, որի հետևանքով մկները սկսել են ճաղատանալ:
Այն բանից հետո, երբ սթրեսի դեմ պայքարելու համար ուսումնասիրվող ասթրեսին-Բ դեղն են ներարկել, մասնագետների համար անսպասելիորն մկների մոտ վերականգնվել է խիտ մազային ծածկույթը: