Առողջություն

Կոֆեինն ու նիկոտինը հավասարապես ազդում են

Հասարակության մեջ ընդունված տարբեր ազդեցություններով նյութերը, ինչպիսիք են նիկոտինը, ոգելից խմիչքը և կոֆեինը, իրականում կարող են ավելի ուժեղ ազդեցություն թողնել մարդու գիշերային քնի վրա, քան պատկերացնում եք:

Կոֆեինը, որն օրգանիզմում մինչև տասնչորս ժամ մնալու հատկություն ունի, ավելացնում է գիշերային արթնացումների թիվը և պակասեցնում քնի ընդհանուր ժամանակը: Ե՛վ մեկը, և՛ մյուսը օրվա ընթացքում կարող են վատ ազդեցություն ունենալ ձեր առույգության և աշխատունակության վրա:

Նիկոտինի ազդեցությունը նման է կոֆեինի ազդեցությանը միայն այն տարբերությամբ, որ քիչ քանակությամբ նիկոտինը հանգստացնում է, իսկ շատը` գրգռում:

Ինչ վերաբերում է ոգելից խմիչքին` սկզբում օգտագործելիս այն կարող է քնելու ցանկություն առաջացնել, և եթե ժամանակին կանգ չառնեք, կարող եք շատ արագ և խորը քնել: Արյան մեջ մտնելով և նյութափոխանակությանը մասնակցելով` ոգելից խմիչքն ակտիվացնում է նյարդային համակարգը: Այդ ակտիվ վիճակը կարող է երկարել երկուսից երեք ժամ նույնիսկ ալկոհոլի` օրգանիզմից վերջնականապես դուրս գալուց հետո:

Գրգռվածության այդ պայթյունները կարող են խախտել քունը, հաճախ շատ վառ երազներ, բարձր քրտնարտադրություն և գլխացավ առաջացնել:

Նիկոտինը` կոֆեինի կամ ալկոհոլի հետ, ունակ է ապահովել անհանգիստ քուն, իսկ արթնանալուց հետո` տհաճ զգացողություն:

Ամենաընթերցվածները

Exit mobile version