Բրիտանական Daily mail պարբերականը տեղեկացնում է գիտնականների մի ուշագրավ եզրակացության մասին, ըստ որի` զույգերի քայքայման պատճառ կարող է լինել կնոջ արտաքին գեղեցկությունը:
Գիտափորձի ընթացքում լուսանկարվել են զույգեր, ինչպես նոր ձևավորված, այնպես էլ տարիների համատեղ կյանք ունեցող: Կանանց և տղամարդկանց գնահատել են արտաքին գրավչության տեսանկյունից, և պարզվել է, որ այն զույգերը, որտեղ կինը զգալիորեն ավելի գեղեցիկ է, քան տղամարդը, ապա այդ զույգերը գոյատևում են ընդամենը մի քանի ամիս:
Գիտնական Ռոբ Բարիսի կարծիքով, ստացվում է, որ հենց կանայք են որոշում` ինչքան կարող է տևել հարաբերությունները, քանի որ նրանք շատ ավելի ինքնավստահ են հարաբերությունները խզելու համար: Նման զույգերում հարաբերությունները կործանվում են նաև ոչ այնքան գրավիչ տղամարդու առաջացրած խանդի տեսարանների պատճառով:
Ուշագրավ է, որ եթե զույգում տղամարդն ավելի գրավիչ է, դա ոչ մի կերպ չի ազդում հարաբերությունների երկարատևության վրա:
Գիտնականները ևս մի հայտնագործություն են արել, ըստ որի` մարդիկ ձգտում են հարաբերություններ ստեղծել այնպիսի մարդկանց հետ, ում դիմագծերը իրենց դեմքի հետ նույն սիմետրիկության են, գրում է newsru.com-ը: