Ժամանց
Սիրախաղերի ամենաշատ կողմնակիցները Աթենքում են
Reuters-ը տեղեկացնում է, որ Հունաստանի մայրաքաղաք Աթենքը գլխավորում է այն քաղաքների ցանկը: Այս եզրակացության եկել են Badoo սոցիալական ցանցի ներկայացուցիչները: Նրանք վերլուծել են ցանցում գրանցվածների կոնտակտներն ու նրանց ծանոթությունների նպատակը:
Աթենքցիները ամսական միջինը 25,7 ծանոթություն են ստեղծում սիրախաղ ունենալու նպատակով: Այս ցուցանիշով Աթենքը գրեթե 2 անգամ գերազանցում է երկրորդ տեղում գտնվող քաղաքին` Մոսկվային: Առաջին տասնյակում են նաև Թունիսը, Էլ-Քուվեյթը, Բեյրութը, Կիևը, Բաքուն, Թուրինն ու Հռոմը:
Աթենքն իր ցուցանիշներով գերազանցում է սիրառատությամբ հայտնի այնպիսի քաղաքների, ինչպիսիք են` Ռիո դե Ժանեյրոն ու Փարիզը, որը հայտնվել է ցուցակի 38-րդ տեղում:
Ժամանց
Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար
Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ Որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության այսօրվա՝ օգոստոսի 11-ի նիստում։
Գործադիրը սահմանել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման բովանդակային և ֆինանսական շրջանակը, շահառուների ներգրավման և մասնակցության պայմանները:
Նշվում է, որ ծրագրի նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը, միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և զարգացնել մշակութային զբոսաշրջությունը։ Նախատեսվում է նաև ապահովել խոցելի և թիրախային խմբերի մասնակցությունը համերգին։
«Վերջին տարիներին առավել քան արդիական է դարձել Հայաստանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգային լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու հարցը, որը ոչ միայն կարող է նպաստել Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, անվտանգ ու ժամանակակից երկրի դիրքավորմանը, մշակութային զբոսաշրջության շրջանակների ընդլայնմանը, այլև կարող է ապահովել երկրի տնտեսական աճը, բիզնես միջավայրի ձևավորման նոր հնարավորություններ ստեղծել:
«Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացումը կնպաստի նաև Հայաստանի մշակութային կյանքի աշխուժացմանը»,-ասված է որոշման հիմնավորման մեջ: