Առողջություն

Երկար քնեք` կյանքը երկարի

Ավստրիացի գիտնականները պարզել են, որ երկար ձմեռային քունը կաթնասունների համար ժամանակի զուր վատնում չէ: Քնի մեջ թաքնված է երկարակեցության և առողջության գաղտնիքը:
Վիեննայի անասնաբուժական համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ այն կենդանիները, որոնք 15%-ով ավելի շատ են քնում, քան մյուս կենդանիները, ապրելու ժամանակն ավելի մեծ է լինում:

Հետազոտող խմբի ղեկավար Կլաուդիա Բիբերը գրում է. «Մինչև ներկա պահը կարծիք կար, որ քունը պրոբլեմ է կենդանիների մոտ: Հիմա մենք հասկանում ենք, որ կենդանիները քունը լավ են տանում, և այն թույլ է տալիս դիմավորել ակտիվ սեզոնը և ավելի լավ ֆիզիկական վիճակում»:

Ավելի լավ քունը տանում են փոքր կենդանիները, օրինակ` մկները, որոնք նման վիճակով անց են կացնում ավելի քան կես տարի: Քունը օգնում է գոյատևելուն ոչ միայն նրա համար, որ էներգիա է պահպանվում, այլև որ քնած կենդանիների մոտ քիչ է հավանականությունը, որ նրանք կուտվեն:

Ամենաընթերցվածները

Exit mobile version