Հասարակություն

Վիագրա ծամոն` մեքսիկացիների համար

Մեքսիկան համարվում է տղամարդու սեռական պոտենցիան ավելացնելու համար արտադրվող դեղերի ամենամեծ շուկաներից մեկը: Վիագրա արտադրող Pfizer դեղագործական ընկերությունը պնդում է, որ Մեքսիկայում տարեկան վաճառվում է վիագրայի մոտ 3 մլն հաբ: Իսկ մեքսիկական Revista Mexicana Urologia ամսագրի տվյալներով, մեքսիկայում ավելի քան 6 մլն մարդ տառապում է իմպոտենցիայով:

Հայտնի է նաև, որ մեքսիկացիները վիագրայի ազդեցությունն ավելացնելու համար վիագրայի հաբերը ծամում են: Սրանից ելնելով` դեղագործական ընկերությունը որոշել է արտադրել վիագրա ծամոններ` հատուկ Մեքսիկայի համար: Այն կոչվելու է «վիագրա ջեթ»: Դեղամիջոցը հաստատելուց հետո վաճառքի կհանվի ողջ Լատինական Ամերիկյաում: Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը:

Հայտնի է, որ աշխարհում ամեն տարի վաճառվում է մոտ 1.93 մլրդ դոլարի վիագրա: Մեքսիկայում վաճառքների ծավալը կազմում էր 55 մլն դոլար:

Ամենաընթերցվածները

Exit mobile version