Րիդինգի համալսարանի մասնագետները պարզել են շոկոլադի ևս մեկ օգտակար հատկություն:
Շնորհիվ կակաոյի մեջ պարունակվող ֆլավոնոիդների, շոկոլադը բարձրացնում է ուղեղի ակտիվությունը և օգնում տեսողությանը, ինչը տեղի է ունենում ուղեղը սնուցող արյան շրջանառության ակտիվացման շնորհիվ: Դրանով բալերալավվում է ոչ միայն մտածողության պրոցեսը և հիշողությունը, այլև տեսողությունը:
Մասնագետները պարզել են, որ սև շոկոլադը, որը պարունակում է մեծ քանակությամբ կակաոյի յուղ, թույլ է տալիս 2.5 ժամ ապահովել ուղեղի նորմալ սնուցումը:
Նշվում է, որ կաթնային շոկոլադի օգտագործման ժամանակ նման էֆեկտ չի նկատվում:
Այս մասին հաղորդում է Likar.info կայքը: