Արտաքին աշխարհ
Թրամփը հայտարարել է, որ Բայդենի անգործունակությունը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապաշնորհ և թույլ քաղաքականությունը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Այս կարծիքն է հայտնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը Կոնրո (Տեխաս) քաղաքում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում,հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բայդենի թուլությունն ու անկարողությունը երրորդ համաշխարհային պատերազմի իրական վտանգ են ստեղծում»,- ասել է նա։
Թրամփը հավելել է, որ Բայդենի նախագահության ժամանակ ԿԺԴՀ-ն ռեկորդային մակարդակի է հասցրել հրթիռների արձակման թիվը, նաև բացատրել է թույլ կառավարումն Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերումով:
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: