Չիկագոյի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քնի բացակայությունը կամ անբավարարությունը երիտասարդ տղամարդկանց օրգանիզմում կարող է հանգեցնել տեստոստերոնի կտրուկ կրճատման, ինչն էլ իր հերթին պատճառ է հանդիսանում սեռական ցանկության նվազման:
Այս հետազոտությունը հրապարակվել է Journal of the American Medical Association ամսագրում: 24-ամյա երիտասարդների մոտ, որոնք տառապում են անքնությամբ կամ օրվա ընթացքում 5 ժամից պակաս են քնում, տեստոստերոնն ընկնում է այն մակարդակին, որը գրանցվում է նրանցից 15 տարի ավագների օրգանզիմում: Թվային արտահայտությամբ՝ սակավաքնության պայմաններում տեստոստերոնն օրգանիզմում կրճատվում է տարեկան 10-15%-ով, այնինչ նորմալ քնի դեպքում այդ հորմոնն օրգանիզմում նվազում է տարեկան 1-2%-ով:
Հետազոտությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել, քանի որ նման պայմաններում ոչ միայն նվազում է օրգանիզմի վերարտադրողական գործառույթը, կրճատվում է մկանային զանգվածը և ոսկրային ամրությունը, այլև անկում է արձանագրում անձի շարժունակությունը, կորում է ուշադրությունը և խանգարվում է նյութափոխանակությունը։ Այս ամենն իր հերթին հանգեցնում է տարաբնույթ ծանր հիվանդությունների: