Մասաչուսեթսի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ մարդն, այդուհանդերձ, ունի 6-րդ զգայարան. դա սպիտակուց է, որը նրան թույլ է տալիս կողմնորոշել մագնիսական դաշտերը: Գիտնականներն անցկացրել են փորձ՝ մարդու այդ սպիտակուցը ներդնելով մրգային ճանճերի մեջ: Վերջիններս սկսել են կողմնորոշվել մագնիսական դաշտերում: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Գիտնականներն ասել են, որ այս հետազոտություններն ապացուցում են, որ մարդու այդ սպիտակուցը կարող է աշխատել որպես «մագնիսական սենսոր», սակայն հայտնի չէ, թե ինչպես է մարդ ինքն օգտագործում այս հնարավորությունը: «Սա հարցականի տակ է դնում այն հարցը, թե արդյոք հնարավոր է վերանայել «6-րդ զգայարանի գոյության փաստը»,- Live Science կայքը մեջբերել է գիտնականներից մեկի՝ Սթիվեն Ռիփփերի խոսքերը: «Հնարավոր է, որ այս սպիտակուցը պատասխանատու է մարդու օրգանիզմում մագնիսական դաշտերի ընկալման համար»,- հավելել է նա:
Նման ունակություն նախկինում գիտնականները հայտնաբերել էին կրիաների և թռչունների մոտ, որոնք կարողանում են գտնել իրենց անհրաժեշտ ուղղությունները: Ռիփերն ասել է նաև, որ այս զգայարանը նաև լավացնում է մարդու տեսողությունը: