Հասարակություն

Մարդը միակ էակն է Երկրի վրա, որի ուղեղը կարող է հետաճել

Ինչպես պարզել են ամերիկյան գիտնականները, մարդը միակն է Երկիր մոլորակի վրա, որի ուղեղը հակված է հետաճի՝ դեգեներացիայի, ուղեղի որոշակի ֆունկցիաների մահվան, որոնք հանգեցնում են այնպիսի անբուժելի հիվանդությունների, ինչպիսին Ալցհայմերի հիվանդությունն է: Այսպիսի եզրակացության են եկել բժիշկներն այն բանից հետո, երբ համեմատել են մարդու և մարդուն առավել մոտ կենդանիների՝ շիմպանզեների ուղեղները:

Բրիտանական The Independent-ը գրում է, որ որպես կամավոր ներգրավվել է 87 մարդ, որոնց տարիքը եղել 22-88, փորձին նաև ներգրավվել է 99 շիմպանզե, որոնց տարիքը տատանվել է 10-51-ի սահմաններում:

Կատարվել է մարդկանց և շիմպանզեների ուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա: Սկանը ցույց է տվել, որ մարդու մոտ ուղեղի կառուցվածքը ժամանակի ընթացքում փոխվում է, իսկ սինապսային կապերի քանակը՝ փոքրանում: Շիմպանզեի ուղեղում որևէ տարիքային խմբում փոփոխություն չի նկատվում:

Հետազոտությունը կատարվել է Ջորջ Վաշինգթոնի համալսարանի դոկտոր Չեթ Շերվուդի ղեկավարությամբ: «Ուղեղի ծավալի փոքրացումն այն գինն է, որը մենք վճարում ենք՝ մարդ կոչվելու համար», ասվում է գիտնականների զեկույցում:

Ամենաընթերցվածները

Exit mobile version