Արտաքին աշխարհ
Չինական զբոսայգիներից մեկում 22 տարեկանից բարձր կույսերի մուտքն անվճար է
Չինական Խունյան նահանգում տուրիստական վայրերից մեկը 22 տարեկանից բարձր կույսերին առաջարկում է անվճար տոմսեր: Չժուլուո զբոսայգու ղեկավարությունը նման քայլն անվանել է «կանանց համայնքի հանդեպ բարության դրսևորում»:
Ինչպես հայտնում է mignews.com-ը, զբոսայգու տնօրենը հայտարարել է. «Մենք ուրախ կլինեինք անվճար ընդունել բոլոր կանանց, սակայն չունենք դրա հնարավորությունը»: Այն հարցին, թե ոնց է զբոսայգու հսկիչը պարզելու` ով է կույս, իսկ ով` ոչ, տնօրենը պատասխանել է, որ իրենք, բնականաբար, չեն կարող կուսությունն ապացուցող ստուգումներ անցկացնել, դրա համար ստիպված են լինելու հավատալ հաճախորդուհիների խոսքերին:
Արտաքին աշխարհ
Բաքվում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. բնակիչները լքում են տները
Երկուշաբթի երեկոյան Բաքվում երկրաշարժ է տեղի ունեցել, ուժգին ցնցումներ են զգացվել, դեպքի վայրից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Քաղաքի բնակիչները սկսել են լքել իրենց տները։
Հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնից հայտնել են, որ Կասպից ծովում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Երկրաշարժը գրանցվել է Բաքվի ժամանակով 00:01-ին։
Երկրաշարժը զգացել են Խաչմազի, Գուբայի, Բաքվի, Սումգայիթի և Աբշերոնի բնակիչները։
Արտաքին աշխարհ
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում
Քիչ առաջ, Երևանի ժամանակով 00.01-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում: Օջախի խորությունը 35 կմ է:
Այս մասին տեղեկանում ենք եվրոպական սեյսմոլոգիական ծառայության կայքից: