Հասարակություն

Գիտնականները գտել են այն գենը, որը ստիպում է մարդկանց ծխել և ալկոհոլ օգտագործել

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են այն գենը, որն ապահովում է նիկոտինի և ալկոհոլի կապը ուղեղի ռեցեպտորների հետ:

Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետներ Ռոբերտ Մեսինգը և Աննա Լին հայտարարել են, որ այս հայտնագործությունը թույլ կտա համապատասխան գենի չեզոքացման դեպքում մարդկանց ազատել ծխախոտի և ալկոհոլի կախվածությունից:

Մինչ այժմ համարվում էր, որ ալկոհոլի, նիկոտինի և թմրանյութերի հանդեպ թուլությունը կախված է ոչ միայն շրջապատի ազդեցությունից, այլ նաև գեներից, ինչի կապակցությամբ մի շարք հետազոտություններ են անցկացվել համապատասխան գենը հայտնաբերելու ուղղությամբ:

Ինչպես գրում է mignews.com-ը, համանման հայտնագործություն արվել էր նաև այս տարվա մարտին, երբ գիտնականները պարբերաբար ալկոհոլային խմիչք էիք տվել մկներին, որից հետո հայտարարել էին, որ GABA և TLR4 գեների անջատման արդյունքում մկների մոտ չեզոքացել էր ալկոհոլի հանդեպ կախվածությունը:

Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետների հայտնագործությունը, սակայն, կարող է մարդկանց ազատել ոչ միայն ալկոհոլային, այլ նաև ծխախոտային կախվածությունից:

Ամենաընթերցվածները

Exit mobile version