Ռոբերդ Քոչարյանը լուրջ ֆիգուռ է․ Մանուել Մանուկյան – YerevanPress
Connect with us

Սոցցանցեր

Ռոբերդ Քոչարյանը լուրջ ֆիգուռ է․ Մանուել Մանուկյան

Մանուել Մանուկյանը ֆեյսբուքում գրել է․

Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին և Հայ ժողովրդին։

Ինչու են Աշխարհի շատ հզոր ուժեր հարվածում Ռոբերդ Քոչարյանին և ամեն բան անում որ Քոչարյանը Հայաստանում չգա իշխանության։

Ուշադիր ուսումնասիրեք և երկրի ներսի մամուլը և միջազգային մամուլը։ Այն ինչ գրում եմ, գրում եմ փաստերի հիման վրա։ Ռոբերդ Քոչարյանը այդ մեծ երկրների համար լուրջ ֆիգուռ է միայն մի բանի համար, որ ռուսաստանի հետ սերտ կապված է և մեծ վստահություն ունի։ Հարվածելով Ռոբերդ Քոչարյանին, այդ արտաքին ուժերը հարվածում են Ռուսաստանին, որովհետև այդ ուժերին ձեռնտու չէ որ Հայաստանում լինի ռուսների կողմից վստահելի ղեկավար, եթե մեր ղեկավարը հավատարիմ լինի ռուսներին՝ չխաբի, չդավաճանի և վստահություն ունենա, դա կխանգարի նիկոլի ասած՝ Երկրի հակառակ կողմի ուժերին, նրանք այդ դեպքում չեն կարողանա այստեղ քաոս մտցնել, չեն կարողանա Հայաստանը Ռուսաստանից պոկելու իրենց ծրագիրը իրականացնել, չէ որ նրանց խնդիրը ռուսներին թուլացնելն է, ինչպես որ Ադրբեջան է մեզ հակառակորդ և թշնամի, այդպես երկրի հակառակ կողմի մի շարք ուժեր թշնամի են ռուսների հետ։

Ինչու է մեր երկրում քաոս?

Որովհետև մեր արտաքին քաղաքականությունը ստախոսություն է, մեծ պետություններին նիկոլը խաբել է, որի հետևանքները շատ ծանր են և շարունակելու են ծանր լինել, նրանք մեզ երկու կողմից պատժելու են և ստիպելու են իրենց կողմը գնալ։

Ռոբերտ Քոչարյանը իր ղեկավարման տարիներին ազնիվ և բաց արտաքին քաղաքականություն է վարել, որի արդյունքում վստահություն է ձեռք բերել Ռուսաստանի մոտ և այս մարդուն ու իր փորձը այսօրվա Հայաստանում չօգտագործելը, ես ուղղակի հիմարություն եմ համարում։

Խոսքս ուղղում եմ Հայ ազգին, սահմանին զինվոր ունոցող ծնողներին և մեր երկրի մասին իրապես մտահոգ ամեն մարդու։ Հասկացեք մի բան, Ռուսաստանը գերտերություն է, եթե չասեմ ողջ աշխարհը, ապա աշխարհի կեսը իրենք են ղեկավարում, ռուսների հետ լավ դիվանագիտական կապեր ունենալու համար, աշխարհի շատ երկրներ, միլիարդավոր դոլարներ են ծախսում, ռուսները մարդկանց ժամանակի ընթացքում և փորձությունների միջով անցկացնելուց հետո են վստահում, նրանք քաղցր և ճոխ լեզվին չի որ հավատում են, այլ այդ մարդու գործողություններին և ապրած կյանքին։

Քաղաքականության մեջ նաև պարտադիր կա շահ, ինչպես ամեն տեղ, ոմանք որ դժգոհում են Քոչարյանից և ասում Քոչարյանը սաղ ծախեց ռուսներին, այդտեղ ճոխացրել են շատ բան, բայց ճշմարտություն էլ կա։ Այո, Քոչարյանը ռուսներին շահավետ շատ առաջարկներ է արել և շատ բաներ ոչ թե նվիրել է ռուսներին, այլ պահելով մեր երկրի շահը այնպես է արել որ նաև օգտվեն ռուսները, որի արդյունքում զարգացրել է պետությունը, հզորացրել բանակը և լավացրել Հայ֊Ռուսական հարաբերությունները։ Քոչարյանը ճիշտ է արել ? Իմ կարծիքով այո, ավելի լավ է ռուսների հետ ախպերություն անենք, ռուսների հետ 50֊50 անենք քան ամբողջը նվիրենք թուրքին կամ թուրքի հետ 50֊50 անենք, որը այսօր ուզում է անել նիկելը։

Ես Քոչարյանի ղեկսվարման տարիներին երեխա եմ եղել, բայց իմ հարազատներից և շատ մարդկանցից լսելով պատմություններ ինքս որոշել եմ հետ գնալ և ուսումնասիրել Քոչարյանի ղեկավարման տարիները, Քոչարյանի արտաքին դիվանագիտությունը,քաղաքականությունը և իր ղեկավարման տարիների ձեռքբերումները ու բացթողումները։ Գիտեք պետք չէ ոչ մեկի հավատալ, պետք է սեփական ուղեղին հավատալ և ինքնուրույն վերլուծել, հիմա մի գուցե մեկը կարդա այս գրածս և մտածի Քոչարյանի գովք եմ անում, բայց անկեղծ եմ Ձեզ ասում, ինձ անձերը հետաքրքիր չեն, ինձ իմ Հայրենիքն է հետաքրքիր և անմեղ զինվորի կյանքը։

Ես ամեն ինչ կտայ, որ այս 4 ղեկավարներից ամենալավը լիներ Նիկոլ Փաշինյանը, դա կլիներ հայրենիքի և ժողովրդի ձեռքբերումը, դա կլիներ իմ երկրի առաջընթացը և ոչ թե հետընթացը։ Ես անձնական շահեր չունեմ, իմ շահը Հայրենիքի շահն է, ես ամեն ինչ կարող եմ ինքնուրույն ստեղծել և ունենալ, եթե ապրեմ անվտանգ ու հզոր երկրում։ Ամեն հայ սա պիտի գիտակցի և բամբասանքներին հավատալու փոխարեն ինքն իրեն հավատա և իր ուղեղով վերլուծի այս 30 տարվա պատմությունը։ Եթե մտածում եք ես Քոչարյանական եմ, դա Ձեր խնդիրն է, բայց ես անկուսակցական և անկախ մարդ եմ, շատերին եմ ճանաչում և տարբեր ուժերից, եթե որևիցե մի ուժի մեջ լինեմ, ես դրա մասին առաջինը կհայտարարեմ։ Ես Ձեր նման մի հասարակ մարդ եմ և ուզում եմ ոչ թե միայն ես լավ ապրեմ այլ բոլորս, ամբողջ ազգով լավ ապրենք, զարգանանք և հզորանանք, որ աշխարհի ողջ Հայությունը հպարտանա իր Հայաստանով և Հայ տեսակով։ Ես Ձեզ ընդամենը մի բան խորհուրդ կտամ, կարող եք ինձ չհավատալ, բայց ուսումնասիրեք ռուսների արտաքին

քաղաքականությունը, ուսումնասիրեք Ռոբերտ Քոչարյանի արտաքին քաղաքականությունը, տեսեք թե այսօր որ ուժերը և որ ուժերի ներկայացուցիչներն են մշտապես քարկոծում և սևացնում Ռոբերտ Քոչարյանին, հիշեք 2018թ թե ոնց նիկոլը իշխանության գալուց հետո հարձակվեց հենց Ռոբերտ Քոչարյանի վրա, մի թե դա պատահական էր ? Իհարկե ոչ, դա հակառուսական արտաքին ուժերի հրաման էր նիկոլին, որոնք նիկոլին օգնել էին վերցնել այդ իշխանությունը և նիկոլը պարտավոր էր այդ ուժերի հրամանը կատարել։ Հետո հիշեք նիկոլի հարձակումը ՀԱՊԿ ի վրա, ոնց խայտառակեց այդ հզոր կառույցը աշխարհի առաջ, Յուրի Խաչատուրովին ի լուր աշխարհի համարելով թալանչի, Խաչատուրովը այդ ժամանակ ՀԱՊԿ ի Գլխավոր Քարտուղարն էր և նա դրանով ուզեցավ աշխարհին ցույց տալ, որ այդ հզոր կառույցի ղեկավար են նշանակել մի թալանչու, խայտառակելով ոչ միայն մեր երկրի պատիվը այլ ողջ ՀԱՊԿ ի պատիվը։ Դուք ուշադիր ետ գնացեք և կտեսնեք որ նիկոլի բոլոր հարվածները եղել են ռուսներին և դա ինքը կատարել է իր տերերի հրամաններով, որոնք իրեն աճեցրել են և օգնել գալ իշխանության։

Նիկոլը Արցախը հանձնելով, բարեկամություն է ուզում անել Ադրբեջանի և Թուրքիայի հետ և հետո Ադրբեջան Թուրքիա Հայաստան միասին հանել ռուսների դեմ , այս ծրագրի հեղինակները երկրի հակառակ կողմից են ,գլոբալիստական հզոր ուժեր են, որի մասին վկայում է նիկոլի գրքի վերնագիրը։

Բայց ռուսները այդքան էլ միամիտ չեն և ամեն օր ավելի են մեր տարածքներում ամրանում և հաստատվում, այս անգամ ոչ թե մեր ղեկավարների միջոցով այլ իրենց անձնական վերահսկողության տակ առնելով ամեն բան։

Հիմա, Ինչու են շատ հզոր և այդ թվում ռուսամետ մարդիկ հայտարարում, որ միայն Ռոբերդ Քոչարյանը կարող է մեր երկիրը դուրս հանել այս վիճակից ? Որովհետև աշխարհաքաղաքական իրավիճակը շատ խառն է այսօր, մենք շատ խորն ենք գլորված փոսը և այդ փոսից դուրս գալու ամենակարևոր կետերից մեկը դա Հայ-Ռուսական իրապես վստահելի և լավ հարաբերություն է, կրկնում եմ իրապես այլ ոչ թե ձևական ինչպիսին այսօր է։

Եթե նոր մարդ բերենք իշխանության, միևնույն է ռուսները չեն վստահի միանգամից, (մեր երկիրն էլ երկար սպասելու և ժամանակ կորցնելու իրավունք չունի), որտև իրենց սկզբունքը և գործելավոճը այդպիսին է, որ այդ նոր մարդուն ռուսները վստահեն լիարժեք դրա համար տարիներ և փորձություններ են պետք լինելու, հիմա որպիսզի մենք չկորցնենք այդ տարիները, մենք ասում ենք այդ տարիները և փորձությունները անցած մարդ ունենք, որը մինչ օրսել ռուսների մոտ մեծ վստահություն ունի դա Ռոբերտ Քոչարյան է։ Հենց դրա համար եմ ես կրկնում, որ Ռոբերտ Քոչարյանը մեր ազգի համար այդ իմաստով բացառիկ ռեսուրս է, որից կարող ենք օգտվել՝ այսօրվա կործանման տանող ուղին բեկելու և վերելք ապահովելու համար։

Ինձ համար միշտ կարևոր է եղել ճշմարտությունը, ես ոչ մի անձի իմ հայրենիքից վեր չեմ դասում։ Պետք է ռեալ դատել և մարդկանց կեղծ հաճոյանալու փոխարեն, գործ անել երկիրը փրկելու համար, որովհետև երկիրը իրապես կործանման և ստրկացման է գնում։

01.31.2021 Մանուել Մանուկյան

Սոցցանցեր

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Continue Reading

Սոցցանցեր

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Continue Reading
Սոցցանցեր3 months ago

Կիրանցի դպրոցի պատուհանը բարձր են սարքել, որ թուրքերին չտեսնենք (Տեսանյութ)

Սոցցանցեր7 months ago

Փաշինյանի իշխանության վերջին օրերն են. Հրանտ Բագրատյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ադրբեջանը Հայաստանն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», ունենք էսկալացիայի վտանգ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Ալիևը պատրաստվում է պատերազմի․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Չի՛ կարող և՛ Գազելով երթևեկը 100 դրամ արժենալ,և MAN, Ժոնգ տոնգ ավտոբուսներով․ այս գինը չի կարող մնալ (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Բայդենը Ձեզ ասել է «խփնված բ-ի տղա», ինչպե՞ս կպատասխանեք. հարց Պուտինին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Փաշինյանի թիկնազորն առաջինն է ձեռնաշղթա հագցնելու նրան, եթե դրսում ժողովրդի գիտակից հատվածը հավաքվի (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

«Դու ով ես, արա՛, դու հրամանատար չես եղել, պատասխան ես տալու»․ անհետ կորածի եղբայրը՝ փոխգնդապետին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Իրանց մեջն էլ վախ կա. գյումրեցիները` Պուտինի` Հայաստան այցի և ձերբակալման մասին (Տեսանյութ)

Սոցցանցեր9 months ago

Մեծ քանակությամբ զենք է անհետացել, ԱԱԾ-ն չի զբաղվում.ինչ պետք է լինի. Սրապիոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները