Քաղաքականություն

Շուտով նախագահ է դառնալու մի դավաճան կռիս. Աշոտյանը՝ Վահագն Խաչատրյանի թեկնածության մասին (Տեսանյութ)

Իշխող ոհմակը երեկ հրապարակեց Հայաստանի նախագահի պաշտոնում իր թեկնածուի անունը։ Համաձայն եմ, որ ստեղծված իրավիճակում բացարձակ կապ չունի, թե ով է լինելու այն, քանզի փաստացի կատարելու է Նիկոլի հանձնարարականները, այդ թվում՝ դավաճանական հայ-թուրքական եւ հայ ադրբեջանական ուղղություններով։Այդ մարդը՝ Վահագն Խաչատրյանը, երկար տարիներ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմից էր, եւ ինչպես առաջին նախագահի որոշ այլ թիմակիցներ՝ Ջհանգիրյան, Կարապետյան եւ այլն, թռավ նրա վրայից

։ 7 ամիս առաջ Տեր-Պետրոսյանը այդ բոլոր թռնողների մասին խոսելիս ասաց. առնետավազք է։ Ուստի, սիրելի ժողովուրդ, ձեզ շուտով նախագահ է դառնալու մի շարքային դավաճան կռիս։ 

Արմեն Աշոտյան

Ամենաընթերցվածները

Exit mobile version