Քաղաքականություն

Այսօրվա իշխանության մեջ բոլորը պետք է տեղավորվեն Փաշինյանի «գրպանում»․ Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրել է

Այսօրվա իշխանության մեջ բոլորը պետք է տեղավորվեն Փաշինյանի”գրպանում”

Երբ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո որոշները թեկնածուի կարգավիճակում ակտիվորեն քննարկում էին Էդմոն Մարուքյանի կամ Արամ Սարգսյանի թեկնածությունները, ինձ համար պարզ էր` դա չլինելու բան է։

Պատճառն այն չէ, որ այս մարդիկ արժանիքներ չունեն։ Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի մոռանում ու, անկասկած, հիշում է, որ “Ելքի” իր նախկին գործընկերները չեն միացել հեղափոխությանը, եթե նույնիսկ այսօր շատ լոյալ են իշխանության հանդեպ։

Մարուքյանն ու Սարգսյանը Փաշինյանի չափանիշով ինքնուրույն են, իսկ այսօրվա իշխանության մեջ բոլորը պետք է տեղավորվեն Փաշինյանի”գրպանում”:

Վահագն Խաչատրյանը` իմ երբեմնի ընկերը, փաստորեն համապատասխանում է այդ չափանիշին. նա արդեն հանձնել է “քննությունը”, երբ հեռացել է Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից, անգամ իսկ “խմբագրել” է իր կենսագրությունը` մոռացության մատնելով այդ կուսակցության հետ իր հարաբերությունները։

Ամենաընթերցվածները

Exit mobile version