Արտաքին աշխարհ

Աշխարհի բռնապետների կարողությունները

Spear’s ամսագիրը հրապարակել է ամենահարուստ բռնապետների ցուցակը: Առաջին տեղում է հայտնվել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, որի կարողությունը գնահատվել է 73 միլիարդ դոլար: Սա այն դեպքում, երբ նախագահի աշխատավարձը չէր գերազանցում ամսական 800 ԱՄՆ դոլարը:

Երկրորդ տեղում է Լիբիայի արդեն նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին, նրա կարողությունը 62 միլիարդ դոլար է, ընդ որում սա այն գումարն է, որը սառեցվել է ամերիկյան և բրիտանական իշխանությունների կողմից, հնարավոր է՝ Քադաֆիի կարողությունն ավելի մեծ լինի:

Երրորդ «պատվավոր» տեղում է Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրը: Պարբերականը, Wikileaks-ի տարածած հաղորդագրությանը հղում անելով, նշում է, որ Ալ-Բաշիրի կարողությունը 9 միլիարդ դոլար է:

«Արաբական հեղափոխության» առաջին «զոհ»` Թունիսի նախագահ Զին Ալ-Աբիդին Բեն Ալիի կարողությունը գնահատվել է 5.5 միլիարդ դոլար: Հատկանշական է, որ Բեն Ալիի կարողությունը հավասար է Թունիսի ՀՆԱ-ի 4.5%-ին:

Այս ցուցակում են նաև Պերուի նախկին, Հասարակածային Գվինեայի, Նիկարագուայի և այլ երկրների առաջնորդները:

Ամենաընթերցվածները

Exit mobile version