Դեռահասի սննդակարգում բանջարեղենի և մրգերի մեծ քանակությունը թույլ կտա հեշտացնել ծնողների կյանքը, քանի որ այս մթերքները թույլ են տալիս երիտասարդին զերծ պահել հոգեկան խանգարումներից:
Այս հայտնագործությունն արել են ավստրալացի գիտնականները, որոնք ուսումնասիրել են 11-18 տարեկան 3000 պատանիների առողջական վիճակը: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը:
Պարզվել է, որ այն դեռահասները, որոնք սնվել են բացառապես առողջ ուտելիքով, քիչ են տառապել դեպրեսիաներից և անհանգիստ հեգեվիճակից: Ավստրալացի գիտնականների նման հետազոտությունն առաջինն է, որ ապացուցում է սննդակարգի կապը դեռահասների հոգեկան վիճակի հետ: Գիտնականները պարզել են, որ դեռահասները օրական պետք է ուտեն 2 բաժին միրգ և 5 բաժին բանջարեղեն: