Արտաքին աշխարհ

Համբույրի ամենամեծ մասնագետներն իտալացիներն են․ Որ ազգերն են առաջին տասնյակում

Իտալացիները համարվել են համբույրի ամենահմուտ մասնագետներ: Ինչպես հաղորդում է AGI գործակալությունը, այսպիսի եզրակացության են եկել հետազոտողները` անցկացնելով «Կինը և կյանքի որակը» ուսումնասիրությունը: Սոցհարցմանը մասնակցել են մոտ 3 հազար զբոսաշրջուհիներ աշխարհի տարբեր երկրներից:

Հարցման մասնակիցները պետք է համեմատեին տարբեր երկրների ներկայացուցիչների հետ ունեցած համբույրները և գնահատեին դրանց որակը տարբեր չափանիշներով` կրքոտությունը, դժվար րոպեին սփոփելու կարողությունը, տևողությունը, հիգիենայի պահպանումը և այլն: Բոլոր չափանիշներով իտալացիները դարձել են հարցման առաջատարներ: Հարցավածների 28%-ը նախապատվությունը տվել է իտալացիներին, որոնց հաջորդում են ֆրանսիացիները, ապա իսպանացիները:

1. Իտալացիներ 28%
2. Ֆրանսիացիներ 17%
3. Իսպանացիներ` 13%
4. Հույներ 10%
5. Բրազիլացիներ 9%
6. Հոլանդացիներ 8%
7. Շվեդներ 6%
8. Անգլիացիներ 4%
9. Գերմանացիներ 3%
10. Դանիացիներ 2%

Ամենաընթերցվածները

Exit mobile version