ԱՄՆ Փրինսթոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ ձմռանը մարդիկ ավելի շատ են հորանջում, քան ամռանը: Նրանք հետազոտություն են անցկացրել և պարզել, որ հորանջելու իմաստը ուղեղի ջերմակարգավորումն է։ Հորանջելու ժամանակ ծնոտային մկանների աշխատանքի շնորհիվ կարգավորվում է ուղեղում արյան շրջանառությունը, իսկ օդի ներթափանցումն ազդում է ուղեղի ջերմաստիճանի վրա։
Ինչպես նշում է Mignews-ը, գիտնականների իրականացրած փորձի մասնակիցները հորանջել են ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը, և պարզվել է, որ ամռանը տնից դուրս գալուց անմիջապես հետո նրանց 40%-ը հորանջել է, մինչդեռ ձմռանն այդ ցուցանիշը 10% է եղել:
Գիտնականները նշում են, որ այս հայտնագործությունը կարող է նպաստել նյարդային համակարգի հետ կապված հիվանդությունները կանխորոշելուն: