Ժամանց

2050 թվականին շոկոլադը կդառնա դելիկատես

«2050 թվականին շոկոլադը կարող է դառնալ դելիակատես՝ կլիմայի աղետային փոփոխությունների արդյունքում»,- ասվում է «Տրոպիկ» գյուղատնտեսական միջազգային կենտրոնի զեկույցում: Փորձագետների կարծիքով՝ 40 տարի անց Աֆրիկայի արևմտյան շրջաններում օդի ջերմաստիճանը, ըստ Ցելսիուսի, կբարձրանա 2.3 աստիճանով, որը Գանայի և Կոտ դ’Իվուարի կլիման կդարձնի անպիտան կակաո-բոբա արտադրելու համար:

Շոկոլադի գլոբալ արտադրությունը, որի ծավալը գնահատվում է 9 միլիարդ դոլար, կստանա այդ երկրների ֆերմաներից այժմ ստացվող կակաոյի գրեթե կեսը:

Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, Աֆրիկայի կակաո-բոբան Արևմուտքում «իրենից ներկայացնում է կանխիկ գումար»:
Փորձագետների կարծքով` ֆերմերները կսկսեն զգալ կլիմայական փոփոխությունների ազդեցությունն արդեն 2030 թվականին:

Նշենք, որ համաշխարհային շուկայում կակաոյի գլխավոր արտահանողը Բրազիլիան էր, բայց ներկայումս նա կորցրել է իր դիրքերը, քանի որ երկրի պլանտացիաները վարակվել են վտանգավոր վիրուսներով:

Ամենաընթերցվածները

Exit mobile version