Առողջություն

Խնձորը քառակի անգամ ավելի շատ վնաս է հասցնում ատամներին, քան գազավորված ըմպելիքները

Քչերը գիտեն, որ սովորական խնձորը կարող է լուրջ վնասել ատամներին: Մասնագետների տեղեկություններով` վնասը, որ կարող է հասցնել խնձորը, չորս անգամ ավելի մեծ է, քան հասցնում են գազավորված խմիչքները: Այս մասին գրում է The Daily Mail-ը: Գինին և բացերանգ գարեջուրը նույնպես մեծացնում են ատամների վնասվելու հավանականությունը, իսկ, ահա, մարինացված սոխը և թուրինջն անվտանգ են, քանի որ մարդիկ դրանք այդքան էլ շատ չեն օգտագործում:

Ինչպես հայտարարել է Լոնդոնի թագավորական ինստիտուտի ստոմատոլոգիական քոլեջի օրթոպեդիկ բաժնի ղեկավար, պրոֆեսոր Դևիդ Բարթլեթը, խնդիրը ոչ թե այն է՝ մենք ինչ ենք ուտում, այլ այն, թե ինչպես ենք դա անում:

Մասնագետները նշում են, որ խնձորը դանդաղ ուտելը ավելի արագ է ատամներին վնաս հասցնում: Գիտնականները խորհուրդ են տալիս խնձորից հասցված վնասը կրճատելու համար դրա հետ ուտել նաև պանրի մի փոքր կտոր. կալցիումը չեզոքացնում է թթվի ազդեցությունը: Կօգնի նաև սովորական ջրով բերանի ողողումը:

Ամենաընթերցվածները

Exit mobile version