Նորվեգացի գիտնականներին հաջողվել է գտնել դեղահաբ, որը կօգնի մեր օրերում շատ տարածված հիվանդության` խրոնիկ հոգնածության համախտանիշի դեմ պայքարում: Այս մասին հայտնում է mignews.com կայքը:
Հաստատվել է, որ հակաուռուցքային ռիտուկսիմաբ դեղահաբը, որը կիրառվում է լիմֆոմայով հիվանդներին և այլ իմունային հիվանդություններ ունեցող մարդկանց բուժելու նպատակով, ազատում է խրոնիկ հոգնածության համախտանիշներից կամ գոնե որոշ չափով թեթևացնում է այն:
Այն բանից հետո, երբ հայտնաբերվել է կապը քիմիոթերապիայի և խրոնիկ հոգնածության ախտանիշների միջև, նպատակաուղղված հետազոտություն է կատարվել, որին մասնակցել են 30 հիվանդներ` խրոնիկ հոգնածության համախտանիշով: Նրանց կեսը ստացել է ռիտուկսիմաբ, իսկ մյուս կեսը` պլացեբո:
Ռիտուկսիմաբ ստացած հիվանդների 15-ից 10-ի մոտ նկատվել է վիճակի բարելավում, իսկ պլացեբո ստացած 15 հիվանդներից 2-ի մոտ է նկատվել նմանատիպ արդյունքներ:
Ռիտուկսիմաբը կիրառվում է չարորակ լիմֆոմայով հիվանդների մոտ B լիմֆոցիտները վերացնելու համար :