Իսրայելում հարսանիքից երկու շաբաթ առաջ հարսնացուի ծնողներից 150 հազար շեկել արժողությամբ զարդեր են գողացել:
Դեպքից հետո հարսնացուի ծնողները գնացել են ոստիկանություն և հայտ ներկայացրել: Պարզվել է` գողը փեսան է:
Ինչպես հայտնում է Ediot Akhronot թերթը, ոստիկանները ի սկզբանե կասկածել են փեսային, քանի որ վերջինս նույնպես ներկայացել է ոստիկանություն ու հայտնել, որ իրեն էլ են թալանել:
Ստի դետեկտորով հարցաքննության ժամանակ ապացուցվել է, որ հենց փեսան է թալանել հարսնացուի ծնողներին: Որպես արդարացում՝ նա նշել է, որ ուղղակի ցանկացել է հարսանիքի հաշիվը ինքը փակել:
Հիմա փեսան բարոյական վնասի համար պետք է վճարի 250 հազար շեկել, ինչը համարժեք է 72 հազար դոլարին: